Ճապոնիայում մարտից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել 24 ժամում
Ճապոնիայում բժիշկները կիրակի մահվան դեպք չեն արձանագրել կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, նման ցուցանիշ առաջին անգամ է գրանցվել մարտի 6-ից ի վեր:
Երկրում վերջին մեկ օրում առնվազն 38 վարակման դեպք է գրանցվել: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը համաճարակի բռնկման սկզբից ի վեր կազմել է 17 914, որոնցից 929-ը՝ մահվան ելքով:
Վարակման մեկօրյա ամենաբարձր ցուցանիշն (14) արձանագրվել է Տոկիոյում, որտեղ անցյալ շաբաթվա ընթացքում վարակվածների տարիքը մեծամասամբ տատանվում է 20-30-ի սահմանում:
