Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի հուլիսյան մատակարարման գները. Bloomberg
Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարման գները ՕՊԵԿ + ձևաչափի երկրների նախարարների նիստից հետո: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco սաուդական պետական նավթային ընկերության գնացուցակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, խոսքը սաուդական նավթի հուլիսյան ֆյուչերսների մասին է: Ասիական շուկաների համար գնաճը միջինում կազմել է 5.60-7.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Աղբյուրի տվյալներով՝ փորձագետներն առավել չափավոր գնաճ էին կանխատեսում՝ 4 դոլարի սահմանում՝ մեկ բարելի դիմաց:
ՕՊԵԿ+ ձևաչափով նիստը կայացել է հունիսի վեցին, որի ժամանակ նավթ արտահանող երկրները պայմանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը:
