Սպիտակի բուժկենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրսով հիվանդների բուժման համար
Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի 8-ից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- գրել է Ղուկասյանը՝ ևս մեկ անգամ հայրենակիցներին խնդրելով դիմակ կրել:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման աննախադեպ՝ 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:
