«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանից փրկարարները դուրս են բերել 73-ամյա քաղաքացու դին
Հունիսի 7-ին, ժամը 08:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում դի է նկատվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Արգելի ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել Մարգարիտա Հ․-ի (ծնված 1937 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
