Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է սուզորդի վրա և պատռել է նրա լողորդական զգեստը (տեսանյութ, լուսանկարներ)
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող սուզորդի վրա և պատռել է նրա լողորդական զգեստը: Այս մասին տեղեկացնում է For The Win հրատարակությունը:
17-ամյա ստորջրյա ձկնորս Լախլան Պայը, որը չի տուժել տեղի ունեցածից, ասել է, որ շնաձուկը հայտնվել է շատ հանկարծակի:
Ձկնորսին հաջողվել էր մի ձուկ սպանել:
«Երբ ես սկսեցի բարձրանալ, շնաձուկը հանկարծակի նետվեց ինձ վրա»,-պատմել է Պայը:
Շնաձկանը ոչ թե ձուկն էր հետաքրքրել, այլ ձկնորսի ոտքի լաստը, որն էլ գիշատիչին հաջողվել է փախցնել:
Սուզորդի խոսքերով ինքը մտածում էր, որ կարող է կորցնել ոտքը: Սակայն շնաձուկը իր «որսով» հեռացել է, իսկ սուզորդը բաց ոտքով և ձկան հետ վերադարձել է ընկերոջ մոտ, որը նրան սպասում էր նավակում:
Սկզբում նա որոշել էր դադարել սուզվելը, սակայն հետո փոշմանել է, երբ նրան բացատրել են, որ շնաձկանը գրավել է իր լաստերի վառ գույնը:
