Վարշավայում հուսով են, որ Վաշինգտոնն ամերիկյան զորքերը Գերմանիայից կտեղափոխի Լեհաստան
Լեհաստանի իշխանությունները հույս ունեն, որ Գերմանիայից ամերիկյան զորքերի ծրագրված մասնակի դուրսբերումից հետո ԱՄՆ զինուժը կտեղակայվի իրենց երկրում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին RMF24 ռադիոկայանի եթերում:
Նա անդրադարձել է ամերիկյան ղեկավարության հետ այս հարցի շուրջ բազմաթիվ բանակցություններին: «Որոշումը այժմ կախված է Միացյալ Նահանգներից», — ավելացրել է լեհ վարչապետը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ավելի քան մեկ քառորդով կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը:
Ըստ Wall Street Journal- ի՝ հրամանագիրն արդեն ստորագրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:
Ըստ այդ տեղեկատվության՝ մինչև սեպտեմբեր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից պետք է հեռանա 9.500 ամերիկացի զինվոր և սպա, իսկ ԱՄՆ-ի զորքերի առավելագույն քանակը, որոնք կարող են միաժամանակ գտնվել դաշնային հանրապետությունում, կսահմանափակվի 25 հազարով:
Սպիտակ տունը և Պենտագոնը, ինչպես նաև Բեռլինը, դեռ չեն հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Ներկայումս Գերմանիայում է գտնվում 34.500 ամերիկացի զինծառայող:
Աղբյուր՝ dw.com
The post Վարշավայում հուսով են, որ Վաշինգտոնն ամերիկյան զորքերը Գերմանիայից կտեղափոխի Լեհաստան appeared first on ԳԱԼԱ.
