Ջո Բայդենը Թրամփի հետ կպայքարի ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է 2020թ-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փրայմերիզների արդյունքներով Բայդենն ավելի քան 1900 ձայն է հավաքել ու այդպիսով պաշտոնապես դարձել կուսակցության թեկնածուն: Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Բայդենը նախընտրական քարոզարշավի ընթացքում կենտրոնանալու է կորոնավիրուսի դեմ պայքարի, գործազրկության, ինչպես նաև՝ հակառասիստական ցույցերի թեմաների վրա:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրվում է 3-րդ անգամ. այժմ նա պայքարելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
