Պենտագոնը շարունակվող բողոքի ցույցերի պատճառով զորքեր է նախապատրաստել՝ Մինեսոտա նահանգ ուղարկելու համար
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Մինեսոտա ուղարկելու դեպքում մի շարք ստորաբաժանումներում տեղի ունեցած պատրաստությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Մինեսոտայում անկարգություններ են սկսվել:
«Ձեռնարկելում ծրագրման կանխատեսված միջոցառումներ, նախարարությունը որոշել է, որ ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը ուժեղացրել է որոշ ստորաբաժանումների պատրաստությունը, եթե նահանգապետը Մինեսոտայի իշխանություններին աջակցելու համար նրանց օգնությունը խնդրի»,- նշվում է Պենտագոնի հայտարարությունում, որը փոխանցում է Politico-ն:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։
Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։