Թրամփի անձնական սպասավորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ CNN
ԱՄՆ նավատորմի անդամներից մեկը, որը սպասարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին, կորոնավիրուսով է վարակվել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մտավախություն հայտնելով նախագահի հնարավոր վարակման մասին:
Նավատորմի և բարձրաստիճան ռազմական միավորումների սպասարկող անդամները ուղեկցում են Սպիտակ տան բնակիչներին և օգնում նրանց, ինչով պայմանավորված՝ հաճախակի նրանց մոտ են գտնվում:
Հաղորդվում է, որ Թրամփը վշտացել է՝ տեղեկանալով իր անձնական սպասավորի վարակման մասին, ինչից հետո նա նույնպես կորոնավիրուսի թեստ է հանձնել Սպիտակ տան բժշկի վերահսկողությամբ:
«Մենք տեղեկացանք, որ ԱՄՆ զինծառայողներից մեկի մոտ, որն աշխատում է Սպիտակ տան տարածքում, կորոնավիրուս է ախտորոշվել: Նախագահի ու փոխնախագահի թեստերի պատասխանները բացասական են, նրանք լավ առողջական վիճակում են գտնվում»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: