ԱԺ-ի դիմաց մեքենայի մեջ տղամարդը կարել է բերանը
Այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող […]
The post ԱԺ-ի դիմաց մեքենայի մեջ տղամարդը կարել է բերանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան Մ., ծնված 1991 թ.) կարել է շրթունքների մի հատվածը. պատճառը ընտանեկան և սոցիալական խնդիրներն են:
Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության աշխատակիցներ, սակայն քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:
The post ԱԺ-ի դիմաց մեքենայի մեջ տղամարդը կարել է բերանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.