Добавить новость
123ru.net
World News
Февраль
2020
1 2 3 4 5
6
7
8
9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20 21 22
23
24
25 26
27
28 29

Տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը

0

Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։ 
Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած ու նորարարական լուծումներով հարուստ երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և տեղի ունեցող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը։ 

Թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։ 
Կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլոտներում մենք կոնկրետ թիրախներ ենք ամրագրել:

Այսպիսով. 
– Առաջին հերթին իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում, թվայնացում ու ավտոմատացում, 
– Ապահովել գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացում, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերը կրճատել, 
– Ապահովել պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիությունը և համաժամանակեցումը, 
– Արդիականացնել, ավտոմատացնել և թվայնացնել պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա: Սա հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց որևէ տվյալ պահանջել ընդամենը մեկ անգամ,
– Իրականացնել տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար ապահովել բարենպաստ միջավայր,
– Թվայնացման ընթացքում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և անձնական տվյալների պաշպանությունը։

Ընդհանուր առմամբ, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման մասով սահմանված նպատակները բավականին հավակնոտ են և վերաբերում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Նշված նպատակների իրականացումը պահանջում է համակարգված միջգերատեսչական համագործակցություն և հենց աշխատանքները ներդաշնակեցնելու նպատակով էլ ստեղծվել է Թվայնացման խորհուրդը։

Խորհրդի շրջանակներում մենք ապահովելու ենք․
• Թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարությունների, ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի քննարկում,
• Թվայնացմանը վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցում,
• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում։
Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։ Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարևորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող և համաձայնեցնող մարմինը»։ 

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ներկայացրել են թվայնացման ռազմավարության մասին զեկույց՝ մանրամասն անդրադառնալով ռազմավարության ցուցանիշներին ու թիրախներին:

Դրանից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՀՀ-ում խաղային ոլորտի թվայնացման «ճանապարհային քարտեզ», այն է՝ ՀՀ համապատասխան ստանդարտների ներդնում և ՊԵԿ ԷԿՀ (մոնիթորինգային կենտրոնի) ստեղծում:
Զեկույցների ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:

Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։
 

The post Տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net