ԱՄՆ-ում վարկային կազմակերպությանը դիմած տղամարդուն միաժամանակ 55 000 նամակ են ուղարկել փոստի միջոցով (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգի Թուինսբերգ քաղաքի բնակիչ Դեն Քեյնին միաժամանակ 55 000 նամակ է ստացել ընկերությունից, որին դստեր ուսման վարձի վճարման համար վարկ ստանալու դիմում էր ներկայացրել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Փոստի աշխատակիցները զանգահարել են Քեյնին և խնդրել անձամբ մոտենալ և վերցնել նման քանակության նամակները, քանի որ նրանք չեն կարող այդքան նամակը տեղ հասցնել:
Ամերիկյան փոստային բաժանմունքում 79 արկղ է տղամարդուն սպասել, որոնցից յուրաքանչյուրում` 700 նամակ: Տամարդը ստիպված է եղել բոլոր նամակների հետևից երկու անգամ գալ:
Ինչպես հայտնի է դարձել, բոլոր նամակները College Ave Student Loans ընկերությունից են ստացվել, որտեղ Քեյնին դիմել էր դստեր ուսման նպատակով վարկ վերցնելու համար:
Պարզաբանումների համար տղամարդն ընկերության տնօրինությանն է դիմել, որոնք էլ հայտնել են, որ դեպքի պատճառը փոստային տեղեկատվության մշակմամբ զբաղվող համակարգչային ծրագրի խափանումն է եղել:
College Ave Student Loans ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են հետ վերցնել նման քանակության նամակները և փոխհատուցել պատճառած անհարմարությունների համար:
