Добавить новость
123ru.net
World News
Февраль
2020
1 2 3 4 5
6
7
8
9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20 21 22
23
24
25 26
27
28 29

Ալթայի հայերի միությունը հորդորում է ՀՔԾ-ին դադարեցնել գործարարի բարի համբավի անհիմն շահարկումները և դատապարտում ռուսաստանաբնակ Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները

0

Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասի հայերի միության հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները: Բանն այն է, որ անցյալ տարվա վերջին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ Ռ. Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչն էլ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու հիմք էին դարձրել: Ալթայ երկրամասում բնակվող Ղազարյանը վերջերս ժամանել էր Հայաստան և այցելել նախաքննական մարմին՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել՝ ինչ հիմքով է ՀՀ դատախազությունը առանց իր հետ որևէ քննչական գործողություն կատարել իրեն պատկանող գույքը վերագրել մեկ այլ անձի:

Խնդրին է անդրադարձել նաև Ալթայ երկրամասի հայերի միությունը՝ հայտարարելով. «ՀՀ անկախություն հռչակման պահից Ռուսաստանի Դաշնություն Ալթայ երկրամասի հայությունն իր փոքր, բայց նշանակալից ներդրումն է ունեցել ՀՀ զարգացման մեջ` ակտիվորեն մասնակցելով ինչպես մեր հայրենիքի տնտեսական զարգացմանը, այնպես էլ բարեգործական աշխատանքների կատարմանը։ Տարիներ շարունակ մեր համայնքի ներկայացուցիչների ջանքերով Ալթայի երկրամասում կայացել են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայել ՌԴ Ալթայի երկրամասում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով Հայաստանում ներդրումներ ապահովելու համար: Նման պայմաններում վիրավորական և անընդունելի է մեր համայնքի անդամներից մեկի՝ Ռուբիկ Ղազարյանի նկատմամբ Հայաստանում դրսևորած վերաբերմունքը, մասնավորապես՝ վերջինիս կողմից կատարված ներդրումների «իր սեփականությունը հանդիսանալու հանգամանքը» կասկածի տակ առնելը։ Առավել ևս վիրավորական է Ռուբիկ Ղազարյանին «Հանրային հեռուստաընկերության» եթերով անուղղակի կերպով հանցագործության կատարման մեջ մեղադրելը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ իրավապահ մարմիններն անգամ փորձ չեն ձեռնարկել կապ հաստատելու Ռուբիկ Ղազարյանի հետ՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մեր համայնքի ներկայացուցիչը, զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով ստեղծված անհեթեթ իրավիճակի վերաբերյալ, իր նախաձեռնությամբ ժամանել է Հայաստան և դիմել է քննչական մարմիններին՝ իրեն հարցաքննելու և իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով։ Ելնելով վերը նշվածից և աջակիցը լինելով ՀՀ տնտեսական զարգացման իրական ամրապնդմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը` հորդորում ենք Հատուկ քննչական ծառայությանը և զանգվածային լրատվության միջոցներին դադարեցնել մեր հայրենակից Ռուբիկ Ղազարյանի անվան ու բարի համբավի անհիմն շահարկումները»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net