Добавить новость
123ru.net
World News
Февраль
2020
1 2 3 4 5
6
7
8
9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20 21 22
23
24
25 26
27
28 29

Անցումային փուլը միշտ երկակի է՝ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն. Հրանտ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)

0

Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը այս անգամ զրուցել  են գլոբալ միտումների շուրջ:

Սամվել Ֆարմանյանի մեջբերում է չինական մի ասացված՝ «ոչ երանի այն սերունդներին, որոնք խառնակ ժամանակներում են ապրում»:

«Փորձենք նայել չինական ասացվածքի տեսակետից. մեր ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությանը կամ մի փոքր ավելի հեռու նայելով՝ կտեսնենք, որ համաշխարահային միտումների տեսակետից բոլոր անցումային կամ խառնակ ժամանակներում հայ ժողովուրդը քիչ թե շատ համաչափ է գնացել այդ գլոբալ միտումներին՝ 1880-ական թվականների քաղաքական կուսակցությունների շարժումների մեջտեղ գալով, երբ ազգային հարցերը սրվում էին, ամեն  ժողովուրդ ձևավորում էր իր ազգային օրակարգը՝ ընդհուպ մինչև 1920-ական թվականներ, որը հանգեցրեց Հայաստանի խորհրդայնացմանը: Գլոբալ առումով՝ դա մեծ միտում էր, անունը դնենք հեղափոխություն թե մեծ անցում, մենք համաքայլ ենք եղել»,ասաց նա:

Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ նույնը տեղի է ունեցել Խորհրդային միության փլուզման շրջանում, երբ երկաթե վարագույրը վերանում էր, մեր ազգային շարժումը, ժողովրդավարական միտումները համաչափ էին և գլոբալ միտումների մասն էին կազմում:

«2018-ի իրադարձությունները շատ ավելի թարմ են, բայց ավելի ներկղզիացած՝ ներհայկական են, այդքան էլ առնչություն չունեն գլոբալ միտումների հետ, բայց սա թողնենք ժամանակի գնահատականին: Անցումային ժամանակաշրջանի սերունդներին բարդ է ապրել և գործել այդ ժամանակահատվածում՝ խաղի նոր կանոններով, նոր ձգտումներով, բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ մեծ երազանքներն են գծվում, իրականացվում կամ չիրականացվում  հենց այդպիսի բարդ անցման փուլում, նման էպոխաները որքան մեծ դժվարություններ են անխուսափելիորեն բերում, նույնքան էլ հնարավորություններ են ստեղծում մեծ արդյունքներ գրանցելու համար»,-ասաց նա:

Ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ անցումային փուլը միշտ երկակի է՝ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն: «Անցումային ժամանակաշրջանը նաև ստեղծագործական շրջան է, երբ հնարավորություն ունես իրականացնել երազանքները: Այն տրամաբանությունը,  որը կա այդ չինական ասացվածքի մեջ, ես ընկալում եմ որպես թույլի տրամաբանություն՝ անկենսունակ հասարակության և մարդու տրամաբանություն, իսկ կենսունակ և ուժեղ մարդու տրամաբանությունը հակառակն է՝ անցումային ժամանակաշրջանը օգտագործել որպես հնարավորություն, և դրա պատմական օրինակները մենք շատ ունենք»:

Նա նկատեց՝ հաճախ, երբ ապրում ենք ինչ որ մի ժամանակաշրջանում մեզ թվում է՝ դա է հավետը, օրինակ՝ մենք տեսել ենք Սովետական միությունը և մեզ թվացել է, թե դա է հավերժ, հիմա՝ այսօրվա աշխարհն ենք տեսնում և մեզ թվում է թե դա էլ է հավերժ, բայց պատմությունն այլ բան է ապացուցում, և այն ժողովուրդները, որոնք կարողանում են պատմական այդ փորձը ճիշտ ձևով ամփոփել, իրենք ապացուցում են, որ այդ անցումն անխուսափելի է:

«Ճիշտ է, մենք ունեցել ենք ողբերգական շրջան, երբ անցումային շրջանը ի վնաս մեզ եղավ և դա մեր մեջ նստած է, բայց եթե ընդհանուր վերցնենք Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը բնազդով, գուցե նաև գիտակցված, պատկանում է ավելի կենսունակ ազգերի շարքին: Հենց թեկուզքրիստոնեության ընդունումը. հենց այդ փոփոխության ժամանակը գալիս է, մենք ճիշտ արձագանքելու կարողությունը ունենում ենք, և այդպես մինչև մեր օրեր՝ Ղարաբաղյան շարժում, որը մասն էր արևելյան Եվրոպայում այսպես կոչված թավշյա շարժման: Հիմա այդ տերմինը մի քիչ այլ կոնտեքստում է օգտագործվում, բայց այն ժամանակ էլ էր այդպես: Այսօր մենք շատ մոտ ենք այս իրադարձությանը, և մեջն ենք ապրում, միգուցե մենք չենք կարող ճիշտ գնահատել, թե այդ իրադարձությունը ինչ մեծ կոնտեքստի մաս է, միգուցե մեզ թվում է, որ այն ներքին է, բայց ինձ թվում է, որ աշխարհում տեղի ունեցող ինչ-որ փոփոխությունների հետ առնչություն, այդուհանդերձ,  ունի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net