Добавить новость
123ru.net
World News
Февраль
2020
1 2 3 4 5
6
7
8
9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20 21 22
23
24
25 26
27
28 29

Չին ժողովուրդը վստահությամբ հաղթելու է համաճարակի կանխարգելման դեմ պայքարում. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

0

Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես  նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում: Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլուն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես  նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում: Անցած տարվա դեկտեմբերի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը, ժամը 24:00 դրությամբ Չինաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 24363 հաստատված վարակման դեպք, համաճարակային իրավիճակը լուրջ է, գրանցվել է 491 մահվան դեպք, 892 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Այնուամենայնիվ, դեպքերի մահացության մակարդակը Չինաստանում շատ ցածր է` միայն 2 %, ինչը շատ ավելի ցածր է, քան այլ վարակիչ հիվանդությունների դեպքերի մահացության մակարդակը, ինչպիսիք են` Ebola- ն, SARS- ը և MERS-ը: Արտերկրում հաստատվել է 191 դեպք, որը կազմում է 1%-ից ցածր, բուժվել են 21-ը, մահացել 1-ը: Այս դեպքերի մեծ մասը տեղի են ունենում Չինաստանի Հուբեյ նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Վուհան քաղաքում, որտեղ իրավիճակն ամենալուրջն է:

Մարդկային կյանքի անվտանգությունը և ֆիզիկական առողջությունը կարևորագույն նշանակություն ունեն: Դիմակայելով ծանր և բարդ համաճարակային իրավիճակին՝ Չինաստանի կառավարությունը ժամանակին ձեռնարկել է մի շարք հզոր և արդյունավետ միջոցներ, ամբողջ երկրի ժողովուրդը միավորվել է, և համաճարակի կանխարգելումն ու վերահսկումը համարվում է ներկայի կարևորագույն խնդիրը: Հունվարի 25-ին ՝ լուսնի օրացույցով չինական նոր տարվա առաջին օրը, քարտուղար Սի Ծինփինը հրավիրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի հատուկ նիստ և ներկայացրել համապարփակ պայմանավորվածություններ. կազմվել է Չինական կոմունիստական կուսակցության ղեկավարող խումբ ՉԺՀ վարչապետի գլխավորությամբ` համաճարակի կանխարգելման և վերահսկողության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով: Հունվարի 27-ին պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանը շտապեց Վուհան քաղաք՝ ստուգելու և առաջնորդելու համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքները:

Նախորդող մի քանի օրերի ընթացքում Չինաստանի կառավարությունն ընդունել է կանխարգելիչ և վերահսկման տարբեր միջոցառումներ՝ Վուհանի և այլ շրջակա քաղաքների արտաքին հոսքը ժամանակավորապես փակելու, լայնածավալ հավաքույթների գործողությունները չեղյալ հայտարարելու, ինչպես նաև վճարովի հիվանդանոցային ծառայությունները չեղարկելու, բոլոր հաստատված և կասկածի տակ գտնվող հիվանդներին բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև, 15 օրվա ընթացքում, գերազանցելով արտակարգ «չինական արագությունը», երկու նոր հիվանդանոց է կառուցվել, որոնք արդեն հիվանդներ են ընդունում կենտրոնացված մեկուսացման և բուժման նպատակով: Հազարավոր բժիշկներ և բուժաշխատակիցներ ստանձնեցին հիվանդանոցային բուժման խնդիրները: Ֆինանսական բոլոր մակարդակներում համաճարակի  կանխարգելման և վերահսկման համար, որպես սուբսիդավորման ֆոնդ հատկացվել է 27,3 միլիարդ յուան (մոտավորապես 4 միլիարդ ԱՄՆ դոլար), որն ամբողջովին ուղղվել է հիվանդների բուժմանն ու բժշկական պարագաների ապահովմանը: Չինաստանը կառուցել է համապարփակ և բազմաշերտ կանխարգելման և վերահսկման համակարգ, որը կենտրոնացած է Հուբեյի Վուհան քաղաքի վրա՝ կենտրոնականից մինչև տեղական մակարդակ, բոլոր ասպեկտներով բաց և թափանցիկ աշխատանքով և գիտական ու կանոնավոր առաջընթացով: Չին ժողովրդի և հասարակության կամքը ՝  միմյանց օգնելու և միասին հաղթահարելու դժվարությունները, լիովին մոբիլիզացված է, ամբողջ երկիրը մոբիլիզացված է, և բոլորը համախմբված են մի նպատակի շուրջ`  հասնել մի իրավիճակի, երբ ամբողջ հասարակությունը կարող է պայքարել համաճարակի դեմ:

Հասարակական առողջությունը սահմաններ չունի: Չինաստանը մշտապես վարել է պատասխանատու քաղաքականություն, ակտիվորեն իրականացրել է միջազգային համագործակցությունը բաց և թափանցիկ ձևով և ԱՀԿ-ին հայտնել է համաճարակային իրավիճակի մասին,  հնարավորինս շուտ տրամադրել տեխնիկական տեղեկատվություն, տրամադրել է նաև վարակի գենոմը: ԱՀԿ փորձագետներ են հրավիրվել Վուհան: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը մի քանի օր առաջ այցելել է Չինաստան և մտքեր է փոխանակել համաճարակի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ, լիովին հաստատել է Չինաստանի կանխարգելումն ու վերահսկողությունը, ինչպես նաև բարձր է գնահատել Չինաստանի հսկայական ներդրումը աշխարհում համաճարակի դեմ պայքարի գործում: Հաշվի առնելով համաճարակի զարգացումը՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ն հայտարարեց, որ Վուհան քաղաքում կորոնավիրուսային թոքաբորբի նոր համաճարակը հանդիսանում է «միջազգային հանրային առողջության արտակարգ իրավիճակ»: Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն լիովին վստահ է Չինաստանի՝ համաճարակը վերահսկելու ունակությանը՝ շեշտելով, որ Չինաստանի արձագանքման միջոցառումներով սահմանվել են նոր և ավելի բարձր չափանիշներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար. նա դեմ է արտահայտվել Չինաստանի նկատմամբ տուրիզմի, առևտրի և այլ միջոցների սահմանափակումներին: Ընկերը ճանաչվում է դժվար պահին:

Վարակի բռնկումից հետո Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի և այլ երկրների առաջնորդներ տարբեր միջոցներով իրենց աջակցությունն ու օգնությունը հայտնեցին Չինաստանին և օգնեցին անհրաժեշտ հակահամաճարակային նյութերով: Համաճարակի դեմ պայքարում մենք նաև ստացել ենք Հայաստանի  առաջնորդների և բարեկամների ըմբռնումն ու աջակցությունը. վարչապետ Ն. Փաշինյանը, նախագահ Ա. Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը կարեկցանք են հայտնել Չինաստանի ղեկավարությանը: Փոխվարչապետ Ավինյանը Հայաստանի կառավարության անունից խոսեց Չինաստանի կառավարության վճռական և արդյունավետ կանխարգելման և համաճարակի դեմ պայքարի միջոցների մասին, ինչպես նաև աջակցություն հայտնեց Չինաստանի կառավարությանն ու համաճարակի դեմ պայքարողներին: Արտաքին գործերի նախարար Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Հայաստանն ու Չինաստանը կանգնած են միասին:

Չինաստանում աշխատող հայազգի Սոֆյա Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում պատմում էր սեփական փորձի մասին: Համաճարակը կանխելու և վերահսկելու համար նա մի քանի օր դուրս չէր եկել տանից: Շաբաթ օրը, դուռը բացելով, նա մի անգլերեն նամակ և ուտելիքներ գտավ: Դա մի անծանոթ չինացու կողմից նրա առողջական վիճակին ուղղված նամակ էր, նա գրել էր «Նրանք նույնիսկ չէին թակում: Սա այն լռությունն է, որում չի կարող թաքնվել մարդկության աղաղակը, և սա մարդկության փրկությունն է: Ես հուզված եմ»: Նման միջոցներով հայ ժողովուրդը տարբեր ձևերով կարեկցանք և աջակցություն հայտնեց Չինաստանի դեսպանությանը Հայաստանում: Օրեր առաջ մեր հայ ընկեր Արամը, անձամբ գնեց 3000 բժշկական դիմակ, որոնք, դեսպանության միջոցով տեղափոխվեցին Չինաստանի համաճարակային տարածք: Միլենա Մուրադյանը, որը 5 տարի սովորել է Չինաստանում, իսկ 2017-ին վերադարձել էր, Չինաստանում կորոնավիրուսային թոքաբորբի նոր տիպի բռնկման մասին իմանալուց հետո մի քանի օր անընդմեջ մի քանի դեղատուն է վազել 2250 դիմակ (այդ թվում `100 դիմակ երեխաների համար) գնելու համար և ուղարկել դրանք Չինաստանի համաճարակային տարածք:

Չինաստանի և Հայաստանի ժողովրդների փոխադարձ աջակցությունն ու փոխօգնությունը, միմյանց հանդեպ խնամքի և փոխադարձ աջակցության ընկալումը երկու ժողովուրդների միջև բարեկամության վառ արտացոլումն են: Չկա անհաղթահարելի ձմեռ, և չկա գարուն, որը չի գալու: Ես համոզված եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Չինաստանի կառավարության ուժեղ ղեկավարության ներքո, հենվելով Չինաստանի ինստիտուցիոնալ առավելությունների և նյութական ու գիտական ամուր հիմքերի վրա, միջազգային հանրության համախմբված ջանքերի միջոցով ինքնազսպող չին ժողովուրդը կկարողանա որքան հնարավոր է շուտ հաղթահարել համաճարակը և ծառայել աշխարհի հանրային առողջությանը` դրական ներդրում կատարելով»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net