Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան, ինչպես նաև խմբակցության իրավաբանությունից հասկացող մարդիկ չեն ստորագրել Սահմանադրության փոփոխման նախագծի տակ. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, իր բնորոշմամբ, իրավաբանությունից հասկացող անձինք, ինչպես նաև Փաշինյանի եղբոր տղան և աներձագը չեն քվեարկել Սահմանադրության փոփխման նախագծի տակ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ37 պատգամավոր ներկայացրել է Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման նախագիծ:
«Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները:
Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.
տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր,
ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:
Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:
Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:
Պատճառը կարող եմ հուշել.
ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)
Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
