«Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ». թուրք լրագրող
Թուրք լրագրող Ջունեյթ Օզդեմիրը հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է` հպարտանալով Twitter սոցիալական կայքում իր հետևորդների քանակով: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Օզդեմիրը հայտարարությունն արել է Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողներին դասախոսություն կարդալու ընթացքում:
Լրագրողը նշել է, որ երբ ԱՄՆ-ում ցույց է տալիս Twitter-ում իր հետևորդների քանակը, բոլորը զարմանում են, ինքն էլ կատակում է, թե «Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է»:
Թուրքական կայքը նշում է, որ լրագրողը սոցիալական կայքում 6,8 միլիոն հետևորդ ունի: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվը 63,2 միլիոն է:
