Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 479-ի
Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 479-ի, վարակվածների թիվը գերազանցել է 16 600-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ փետրվարի 4-ին գրանցվել է վարակման 3156 նոր դեպք: Միևնույն ժամանակ, 1967-ն արձանագրվել է Ուհան քաղաքում, որտեղից սկիզբ է առել համաճարակը:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
