Ումտիտին դատական նիստի պատճառով հնարավոր է բաց թողնի «Աթլետիկ»-ի հետ գավաթային հանդիպումը
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիին մեղադրանք է առաջադրվել: TV3-ը հայտնում է, որ ֆրանսիացու նախկին տան տերերը գույքին վնաս հասցնելու համար Սամուելից պահանջում են 183 հազար եվրո փոխհատուցում:
Նշվում է, որ ըստ մեղադրողի՝ Ումտիտին տունը լքել է լողավազանի անմիխիթար վիճակում գտնվող հատակով, ինչը եղել է պատշաճ վիճակով: Մեղադրանքում ասվում է նաև, որ ծորակներն են եղել կոտրված:
Հատկանշական է, որ Ումտիտին պետք է անձամբ ներկա լինի դատական նիստին: Այն կայանալու է փետրվարի 6-ին. այդ օրը «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակում հյուրընկալվելու է «Աթլետիկին»:
