«Լուսավոր Հայաստանը»-ը ցանկացած քաղաքական իրադրության և քաղաքական գայթակղության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով. Անի Սամսոնյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստանը» այսօր քաղաքական դաշտի ընդգծված գաղափարական եզակի ուժերից մեկն է։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
««Լուսավոր Հայաստանը» այս խորհրդարանի երրորդ ուժն է և քաղաքական դաշտի էական դերակատարը։ Այս դիրքն ու հեղինակությունը կուսակցությունը ձեռք է բերել այն թիմի շնորհիվ, որի անդամները սեփական վարկանիշով և քաղաքական բրենդի համադրությամբ կարողացել են արժանանալ վստահության»,- ասաց Սամսոնյանը։
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանը»-ը ցանկացած քաղաքական իրադրության և ցանկացած քաղաքական գայթաղության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով և չի վախենում խոսել այդ մասին։
Պատգամավորի խոսքով՝ նրանց քաղաքական ուժը միշտ ներկայացնում է այլընտրանքային լուծումներ և առաջարկներ, որը ըստ նրա, քաղաքական մրցակցության մեջ կարևոր և պարտադիր է։
««Լուսավոր Հայաստանը» անձերից բաղկացած թիմ է, որը կուսակցության ներսում մշտապես քննարկում է ստեղծել ինստիտուտներ, և ստեղծում է։ Ինստիտուցիոնալ մտածողությունը արտացոլվում է նաև ՀՀ պետական կառավարման վերաբերյալ գաղափարական մոտեցումներով»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կուսակցության անվան նպատակը կրթելն է, որը շարունակական աշխատանքի շնորհիվ նրանք փորձում են հասնել կատարելության։
