Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ. Էլմար Մամեդյարով
Ընդամենը երկու շաբաթ առաջ տեղի ունենած Նախարարների խորհրդի վերջին հանդիպումից հետո մենք կարողացել ենք հումանիտար ոլորտի որոշակի միջոցառումներ համաձայնեցնել և իրականացնել, ինչպես օրինակ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը: Ինչպես փոխանցում է minval.az-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 26-րդ նիստում:
«Այնուամենայնիվ, եթե քաղաքական գործընթացում առաջընթաց չգրանցվի, ապա այդպիսի քայլերը արդյունքներ չեն տա: Դրանք չեն կարող փոխարինել բանակցությունների գործընթացը», - ասել է Մամեդյարովը:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը հիմնվում է աստիճանական մոտեցման վրա և որ այլընտրանք՝ այդ մոտեցմանը, չի կարող լինել:
Մամեդյարովի խոսքով՝ առաջին քայլը հակամարտության հետևանքների վերացումը պետք է լինի, որի շարքում նախարարը նշում է «Ղարաբաղից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը, հարկադրաբար տեղահանվածների վերադարձը»:
«Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում: Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան լուծում չէ և երբեք չի տա Հայաստանի ցանկացած քաղաքական արդյունքը: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիմնվելով տրամաբանական մոտեցման վրա»,- ավարտել է Մամեդյարովը:
