Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. անգլերեն տարբերակում չկա «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն» հատվածը. Արթուր Դանիելյան

0

«Ադեկվադ» միաբանության ղեկավար, նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԳՆ կայքում հրապարակված՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթի տեքստային տարբերակի անգլերեն և հայերեն տարբերակներում կան անհամաձայնություններ:

Դանիելյանը գրում է. «ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ, որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն` օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ»:

Ստորև ներկայացվում է վերոնշյալ հայտարարության նույն հատվածի հայերեն և անգլերեն տարբերակները, որոնցից ակնհայտ երևում է, որ ելույթի 5-րդ կետը հայերեն տարբերակում անհամեմատ ընդարձակ է շարադրված և որից բացակայում է Արթուր Դանիելյանի հիշատակած հատվածը:

«Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։

«Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented.»:

Ավելի ուշ Արթուր Դանիելյանի գրառմանն արձագանքել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ կրկին ստուգում է տեքստը և վրիպակի առկայության դեպքում այն կհեռացվի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net