Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին. news.am

0

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 5–ին, տեղի ունեցավ Արցախում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հուղարկավորությունը։

Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանի խոսքով՝ Արթուրը վերջերս էր տեղափոխվել իրենց գյուղ, բայց, որքանով հասցրել է շփվել տղայի հետ, միայն դրական տպավորություն ունի. «Զինվորի մասին կարող եմ միայն աշխարհի ամենալավ բաները ասել։ Իր հետ շփում ունեցել եմ, շատ հանգիստ, խելոք, ընկերասեր եւ հարեւանասեր երիտասարդ էր։ Վերջին 2 տարին է մեր համայնքում բնակվել, մինչ այդ Մասիսում իր մայրիկի հետ էր ապրում»։

Մահացած զինծառայողի մորեղբոր խոսքով՝ Արթուրը ոչ մի փաստաթուղթ չի ունեցել եւ ինքնակամ էր ներկայացել զինվորական կոմիսարիատ. «Տաղանդավոր եւ խելոք երիտասարդ էր, շառից ու փորձանքից հեռու, ոչ խմում էր, ոչ՝ ծխում։ Ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, ինքն իր հոժար կամքով ներկայացել էր զինկոմ ու կամավոր գնացել էր ծառայության, որպեսզի հայոց բանակում ծառայեր»։

Հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի առավոտյան են զանգել եւ հայտնել Արթուրի մահվան լուրը։ Հիմա էլ սպասում են, որպեսզի քննությունն ավարտվի եւ պարզ դառնա, թե որն է եղել մահվան պատճառը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նախօրեին զինծառայողի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելով իրենց տղայի հետ կատարվածը չորակել ինքնասպանություն, գտնել և պատժել իրական մեղավորներին։

news.am

The post Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին. news.am appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net