Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը
Ավստրալիայի ոստիկանությունն առգրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը, որի արժեքը սև շուկայի գներով գերազանցում է 800 միլիոն դոլարը: Այս մասին պարզ է դառնում Ավստրալիայի դաշնային ոստիկանության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից:
Օպերացիան անցկացվել է ապրիլին՝ Մելբուրնում՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության և սահմանապահ ծառայության կողմից:
«Ավստրալիայի սահմանային ծառայության աշխատակիցները Մելբուրնի ծովային նավահանգստում բեռների ստուգման ընթացքում հայտնաբերել են ձայնային ստերեոդինամիկների խմբաքանակի մեջ թաքնված թմրանյութ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավստրալական 1,216 միլիարդ դոլար արժողությամբ (828,7 մլն) 1,596 տոննա մետամֆետամին և 37 կգ հերոին»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեպքի առիթով ձերբակալվել է 37 և 38 տարեկան երկու տղամարդ և 37-ամյա մի կին: Երեքն էլ մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Հանցագործության համար համար առավելագույն հասանելիք պատիժը ցմահ բանտարկությունն է:
