Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Մատենադարանում նշվեց Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը

0
«Կտրվելուց հետո է երևում միայն ծառի բուն հաստությունը»․ սևակյան այս տողերը թերևս լավագույն ձևով այսօր կհնչեին Մատենադարանում Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հանդիսության ժամանակ, որի ընթացքում կրկին ու կրկին ներկայացվեց ոչ միայն Մատենադարանը շուրջ 10 տարի ղեկավարած գիտնականի, միջնադարագիտության, մասնավորապես նարեկացիագիտության ասպարեզում բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակի, նաև անշուշտ մեր ժամանակների ամենահայտնի բանաստեղծներից մեկի կերպարը, այլև նրա ջերմ, մարդկային, հարաբերություններն իր գործընկերների ու գրչընկերների հետ։



Երեք տարի առաջ առաջ ծանր հիվանդության հետևանքով ընդհատվեց Հրաչյա Թամրազյանի երկրային կյանքը 62 տարեկան հասակում։ Մատենադարանն ամեն տարի նրա ծննդյան օրը համախմբում է թե՛ նրա հարազատներին, թե՛ գործընկերներին ու գրչընկերներին, և ինչպես շեշտում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր -Ղևոնդյանը, չափազանց կարևոր է հիշել, որ Հրաչյա Թամրազյանն ոչ միայն իր լրջագույն ներդրումն է ունեցել Մատենադարանի հիմնանորոգման աշխատանքային գործընթացի բարեփոխումներում, այլև առհասարակ Հայաստանի անկախ հանրապետության կայացման գործում:


«Պարզ է, որ ամենայն ջերմությամբ միշտ հիշում ենք և հիշելու ենք: Հարցը միայն հիշելը չէ, նաև իր գործը շարունակելն է, կարևոր, հանգուցային հարցերում իր սկզբունքներին հետևելն է՝ իրականացնելու, գործադրելու համար այն, ինչ որ նախատեսվել է ու ինչ-ինչ պատճառներով կիսատ է մնացել: Շատ պայծառ, լուսավոր, պայծառատես մարդ էր, և իր այդ լուսավորությունը այսօր շատ է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր-Ղևոնդյանը:   



Մատենադարանի երկարամյա աշխատակից Գուրգեն Գասպարյանն առանց հուզվելու չի կարողանում խոսել իր ընկերոջ՝ Հրաչյա Թամրազյանի մասին․ - «Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը մեզ համար ոչ թե պարզ հիշատակի օր է, այլ քննության օր՝ մեզ քննության ենք ենթարկում, «մեր ներքին մարդուն», ինչպես սիրում էր ասել Թամրազյանը՝ տեսնելու համար, թե այն արժեքները, որ նա թողել է մեզ, ինչքանով են անխաթար մնացել: Թամրազյանին մենք ոչ թե հիշում ենք, այլ ապրում ենք նրա կողքին, որովհետև Մատենադարանում կատարված արմատական փոփոխությունների հիմքում հենց ինքը Թամրազյանն էր և իր աշխատանքը»:  


Էդվարդ Միլիտոնյանի, Ալիս Հովհաննիսյանի և շատ ու շատ այլ գրողների համար Հրաչյա Թամրազյանը չափազանց թանկ ընկեր ու հարազատ մարդ էր, որի հետ մի երկար ճանապարհ են անցել՝ իրենց լավ ու վատ օրերով։


Էդվարդ Միլիտոնյան․ - «Առիթ հիշելու մեր հրաշալի բանաստեղծ, թարգմանիչ, նաև գրական, հրատարակչական, մշակութային կյանքի կազմակերպիչ Հրաչյա Թամրազյանին: Մենք մտերիմ ընկերներ էինք, և ամբողջապես կյանքը անցել է մի այլ կերպարանքով: Ես այդ ամենը հիշելով նաև՝ շարունակում եմ իմ մեջ այդ ամեն ինչը»:


Ալիս Հովհաննիսյան․ - «Սերնդակիցներ ենք և բախտ ենք ունեցել ընկերներ լինելու: Շատ լավ ընկեր էր ինքը, շատ լավ բանաստեղծ: Լավ բանաստեղծները միշտ վերարժեվորվելու կարիք ունեն, այսինքն՝ ժամանակի ընթացքում պիտի դեռ հասկանան նրանց: Այն, ինչ որ չեն արժեվորել իրենց կենդանության օրոք, անպայման կլինի հետագայում»:  


 




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net