Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Կաշառառության մեջ կասկածվող փոխնախարարը ձերբակալվել է

0
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) փոխանցում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, իր վարորդն ու ֆուտբոլային ակումբերից մեկի սեփականատերն այս պահին ձերբակալված են։


Փոխնախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ: Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Արայիկ Հարությունյանի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ՝ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:



Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, խոսքը մեկ միլիոն դրամի մասին է:


ԱԱԾ-ն հայտնում է, որ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Լոռեցյանի ձերբակալմանը,  Աստվածաշունչը հիշեց․ - «Աստվածաշնչում մեկ բան կա գրված, լավ մեկնություն է: Ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վա՜յ նրան, ում միջոցով կլինի: Գայթակղություն միշտ լինում ա, մարդիկ տրվում են գայթակղությունների: Ես վստահ չեմ էս մասով, էս գործի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում: Գործեր էլ կլինեն, գայթակղություններ էլ կլինեն: Բա ի՞նչ, մտածում եք, որ հեղափոխություն ա էղել, մարդիկ եկել են իշխանության, բոլորը սո՞ւրբ են։ Ոչ, իրանք էլ են գայթակղվելու, լինելու են գայթակղություններ»:



Մարուքյանի խոսքով, բոլորը պիտի ողջամտություն դրսևորեն ու ադեկվատ լինեն․ - «Չպիտի տրվենք ինչ-որ էյֆորիաները, վայ-վույ, բան, քաղաքապետը սուրբ ա, կամ վարչապետը սուրբ ա: Ոչ մեկ սուրբ չի: Ո՛չ մեկ: Եվ բոլորը կարող են սխալներ թույլ տալ»: 



Լոռեցյանի վերադաս նախարար Արայիկ Հարությունյանը նախ և առաջ հիշեցրեց, որ կա անմեղության կանխավարկած․ - «Բայց միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պատասխանատվություններ լինեն: Բայց կոնկրետ այս գործի մասին չխոսենք, որովհետև առայժմ միայն ԱԱԾ-ի հայտարարությունն է եղել: Ցանկացած դեպքում, երբ որ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է, և ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում, եթե չեմ սխալվում»:   



Ձերբակալված Լոռեցյանը ԿԳՄՍ փոխնախարար նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին, նա 25 տարեկան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։


Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հայտնել, թե ով է ձերբակալված տնտեսվարողը: Որոշ լրատվամիջոցներ երեկվանից գրում են, որ այդ անձը Հայաստանի երկրորդ լիգայում՝ առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ» ակումբի սեփականատեր Հրաչիկ Քանանյանն է, որը «Էլիտ սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս ընկերությունը համագործակցում է նախարարության հետ, մարզահագուստ է տրամադրում:



Պետական գնումների մոնիթորինգ իրականացնող tender monitoring կայքի համաձայն, 2016-ից ցայսօր այս ընկերությունը նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է շուրջ 315 միլիոն դրամի պայմանագիր, գնումների առարկան սպորտային հագուստն ու մարզագույքն է եղել: Ըստ այս կայքի նախարարության և այս ընկերության միջև վերջին պայմանագիրը կնքվել է նոյեմբերին՝ մոտ 10 միլիոն դրամ գումարային արժեքով։



Ի դեպ, պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Էլիտ սպորտ» ընկերության հիմնադիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net