Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել տնտեսական զարգացման և պաշտպանության ոլորտների ծախսերը և ավելացնել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսեր. Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

0

Փաստորեն 2020 թվականի բյուջեի ծախսային մասում լրամշակված տարբերակում 24 մլրդ դրամով նվազեցրել ենք ծախսերը, որի արդյունքում պակասորդը կազմել է 2.26 տոկոս, որը լավ է, բայց ինչպե՞ս եք բացատրում, որ 14 մլրդ 361 մլն–ով ավելացել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, սակայն 3.7 մլրդ-ով նվազել են հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը, պաշտպանությանը հատկացվող ծախսերը նվազել են շուրջ 2.5 մլրդ–ով և տնտեսական հարաբերությունները 42 մլրդ-ով: Այս մասին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է նվազեցնել երկու կարևոր ուղղությունների՝ տնտեսական զարգացման և պաշտպանության ծախսերը և ավելացնել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերը: «Սա անհասկանալի է, բացատրություն չեմ գտնում և չեմ կարծում, թե այդ ոլորտը համարժեք է պաշտպանությանը կամ համարժեք է տնտեսական հարաբերություններին»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հիմա պատգամավորն անդրադառնում է բյուջետային դասակարգմանը, որը խոշոր հաշվով, եթե ավելի մանրամասն չներկայացվի, ապա այն քիչ տեղեկություն կպարունակի: «Մենք այս հարցին էլի առիթ ենք ունեցել անդրադառնալու և միայն այդ ցուցանիշը քիչ տեղեկություն է պարունակում: Մենք նվազեցրել ենք կապիտալ բնույթի ծախսերը և ելել ենք այն տրամաբանությունից, որ ամեն գնով պետք է դեֆիցիտը նվազեցնել, ծախսերն ավելացնել, որ մենք լինենք առավելագույնս կանխատեսելի: Իսկ ծախսերը 10 մլրդ դրամի չափով ավելացել են նվազագույն աշխատավարձի մասին օրենքի փոփոխությամբ պայմանավորված: Պաշտպանության ծախսերը այն տրամաբանությամբ են թողնված, ինչով որ նախատեսված են»,- պարզաբանեց նախարարը:

Սերգեյ Բագրատյանն էլ ընդգծեց, որ բավականին խնդրահարույց են բացատրությունները և երկար քննարկման նյութ կարող են լինել: Նա նշեց, որ եթե նախարարության փաստարկն այն է, որ իրենք նախատեսում են ծախսերն ուղղել ռազմավարական ծրագրերին, ապա իրենք նաև դրա համար ունեն առաջարկներ: «Ռազմավարական ծրագրո՞վ եք ուզում, խնդրեմ՝ բյուջեի ծախսային մասի 10 տոկոսը տվեք, մենք ձևավորենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով ու համեմատենք մեր արած 10 տոկոսը, ձեր արած 90 տոկոսի հետ», - ասաց Բագրատյանը:

Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց. «Վստահ չեմ, որ հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք «10 տոկոսը տվեք մեզ»: Մի տեսակ ուրիշ տպավորություն է ստեղծվում դրանից: Ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը, ինչի՞ 10 տոկոսը»:

Նախարարը հավելեց, որ առաջարկը կարող են ներկայացնել, իրենք կարձագանքեն, բայց եթե հընթացս պետք է պատասխանի, ապա նշեց, որ այդպիսի պրակտիկա իրեն հայտնի չէ: «Ինչ վերաբերում է նրան, որ տուն ենք տանում, թե տուն չենք տանում, ես կարծում եմ՝ տպավորություն չկա չէ՞, որ եթե ինչ-որ բան, պատգամավորի առաջարկ մերժվել է, ուրեմն ուրիշ տուն տանելու նպատակադրմամբ է մերժվել, եթե դուք այդպես եք ընկալում, ես ափսոսում եմ»,- եզրափակեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net