Հրվ. Կորեայում մահացել է հայտնի երգիչ և դերասան Չհա Ին Հան. սա երկրում վերջին երկու ամսվա ընթացքում նույնօրինակ մահվան երրորդ դեպքն է
Հարավայում Կորեայում մահացել է Surprise U քեյ-փոփ խմբի անդամ և սկսնակ դերասան Չհա Ին Հան: Նա 27 տարեկան էր:
Չհա Ին Հան երկրում վերջին երկու ամսվա ընթացքում մահացած արդեն երրորդ երիտասարդ արտիստն է, հայտնում է koreaboo.com կայքը:
Չհա Ին Հայի դին գտել են նրա տանը: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Տաղանդների որոնմամբ զբաղվով Fantagio հարավկորեական գործակալության ներկայացուցիչը խնդրել է երգչի մահվան վերաբերյալ լուրեր չտարածել, որպեսզի աստղի ընտանիքը հնարավորություն ունենա հանգիստ պայմաններում հրաժեշտ տալու նրան:
Հոկտեմբերին Հարավային Կորեայում մահացել էր F(x) խմբի 25-ամյա նախկին անդամ Սոլլին: Վերջինիս նույնպես տանը մահացած էին գտել: Իսկ նոյեմբերի վերջին մահացել էր Սոլլիի մոտ ընկերուհին` 28-ամյա դերասանուհի և երգչուհի Գու Հարան, որին նույնպես իր սեփական տանը մահացած էին գտել:
Սոլլիի մահվանից հետո ոստիկանությունը հայտնել է, որ աղջկա մոտ երկարատև ընկճախտ է եղել, և հնարավոր է, որ նա ինքնասպան է եղել:
Նշվում է, որ նախկինում երկու երգչուհիներն էլ բողոքել են համացանցում «թունավորումից»: Երգչուհիները համացանցում հագուստի ընտրության հարցում կանանց ազատությունն էին քարոզում, որի համար էլ կորեական ավանդապաշտ հասարակության կողմից սուր քննադատության էին արժանանում:
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի կայքում կիբերբուլլինգի դեմ օրենքի խստացման պահանջով մի քանի խնդրագիր է ներկայացվել:
