Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

2019-ի 9 ամիսների համար օտարերկրյա ներդրումներն ամսական կազմում են 3.5 մլրդ դրամ, սա զրոյին մոտ թիվ է և չի սպասարկում հեղափոխության նպատակները. Միքայել Մելքումյան

0

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ցուցանիշներ, ըստ որոնց՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են կազմել են 32 մլրդ դրամ, որը եթե բաժանում ենք 9 ամսվա, ապա մոտավոր ստացվում է ամսական 3.5 մլրդ դրամ: Այս մասին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Սա գրեթե զրոյին մոտ թիվ է: Սա արտահոսքի և ներհոսքի տարբերությունն է, որն ամսական կազմում է 3.5 մլրդ՝ մոտ 7 մլն դոլար։ Սա նորմա՞լ է, իհարկե ոչ: Այս թվերը չեն կարող սպասարկել այն նպատակները, որոնք դրված են բյուջեի բացատրագրում և այն նպատակները, որ հեղափոխությունից հետո հռչակվել են: Ամսական 7 մլն դոլարը շատ հեռու է իրական այն ակնկալիքներից, որ պետք է լիներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, ըստ որոնց 2019թ. օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 128 մլրդ դրամ, Մելքումյանն ասաց, որ հրապարակվել է նաև աստղանիշով բացատրություն, որ բացի ուղղակի ներդրումներից դրա մեջ մտնում է նաև որպես հումք բերված նյութերը և դրանց դիմաց վճարումները կամ փոխառություններն ու վարկերը:

«Դրանք ներդրումներ չեն, հումքի դիմաց վճարումները չի կարող համարվել ներդրում: Դրա համար ես շեշտում եմ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում: Այսինքն՝ գրված 128 մլրդ-ը այլ բան է, 32-ը՝ մեկ այլ»,- ասաց նա:

Ըստ Մելքումյանի՝ իրենց քաղաքական ուժի մոտեցումները տարբերվում են իշխող ուժի քաղաքականությունից, նպատակները գուցե եղել են նույնը, բայց այն, ինչ արվում է, հեռու է բավարար լինելուց:

«Ես արդեն ասել եմ, որ ներդրողների հետ աշխատանքը հեռու է իրական լինելուց: Դրա համար այս պաշտոնական թվերը ապացուցում են այն, որ ո՛չ օրենսդրական կարգավորումներով, ո՛չ վարչարարությամբ անհնար է մեծածավալ ներդրումներ ներգրավել Հայաստանում: Այն օրենքները և այն օրենսդրական աշխատանքը, որ այստեղ կատարվում է, բերում ենք նախագծեր և դրանք գնում են տոտալ մերժումների և այդպիսով հակակշիռների ինստիտուտն իր տրամաբանական ազդեցությունը և գործողությունները չի իրականացնում: Սա խոսում է այն մասին, որ օրենսդրական աշխատանքի կազմակերպման մեջ ռեալ պրոբլեմ կա, և դուք գնում եք լճացման ճանապարհով»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ նա ասաց, որ այս տարի ունենք անկում և հաջորդ տարի էլ անկում ենք նախատեսում. «Դուք ի վերուստ ծրագրում եք, որ այդ ոլորտում աճ չենք ունենալու»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net