Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր:  Երևանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով  Երևանի 31-ամյա բնակչի և Երևանի մեկ այլ՝ 39-ամյա բնակչի հետ,  2019թ հունվար-փետրվար ամիսներին,  վերջինիս կողմից որպես փոխադրամիջոց տրամադրված «Օպել» մակնիշի ավտոմեքենայով  գնացել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներ, որտեղ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կոտրելով  կայանված ավտոմեքենաների ապակիները,  հափշտակել են նշված ավտոմեքենաների գազի գլանանոթները և այլ իրեր, իսկ որոշ դեպքերում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Պարզվել է նաև, որ 39-ամյա տղամարդկանցից մեկը և 31-ամյա տղամարդը ավտոմեքենաներից գողություն և գողության փորձ են կատարել նաև 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

39-ամյա մյուս տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (10 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

39-ամյա երկու տղամարդկանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշված քրեական գործից անջատված մասով Երևանի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 37 դրվագ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվող անձին, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net