Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

«Ընկեր-հարևանի հետ կռվելով՝ վարչապետ ընտրեցինք, պարզվեց՝ սա էլ է ոտքերը մեր վրա սրբում ու վսյո». Արծվաշենի բնակիչները պահանջում են խոստացված փոխհատուցումը

0

Մեր ապրելու պայմանները պետք է աչքով տեսնել ու գնահատել։ Որպեսզի մեր երեխաները դրսում չմնան, տան փոխարեն կացարան ենք առել՝ փլվող, ցեխի կուբիկներով պատած։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց ասաց Գեղարքունիքի մարզի Արծվաշենի նախկին բնակիչներից մեկը։ Արծվաշենցիները պահանջում են խոստացված փոխհատուցումը։

Բնակիչներից Արագած Ջանոյանը նշեց, որ իրենց կորցրած տների  փոխհատուցման խնդրի համար եթե ոչ վարչապետի, ապա գոնե փոխվարչապետի հետ են ուզում հանդիպել։ Նրանք անցած տարի ևս հանդիպել են վարչապետին, սակայն, ըստ նրա, ոչինչ չի փոխվել։  

«Մենք հանդիպել ենք վարչապետի հետ, ոչ մի բան էլ չի փոխվել։ Ե՛վ նախարարների հետ ենք հանդիպել, և՛ քաղաքապետի, մարզպետի, փոխնախարարի, բոլորն էլ այս պատմությունը գիտեն։ Մենք ուզում ենք այս հարցին կտրուկ որոշում տրվի՝  կա´մ տալիս են փոխհատուցում, կա´մ չեն տալիս»,- ասաց Արագած Ջանոյանը։

Նա ներկայացրեց, որ արդեն 28 տարի է՝ բռնագաղթվել են Արծվաշենից, սակայն որքան էլ դիմել են, ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Նրա խոսքով՝ գործը սառած է, հարցն առաջ չի գնում։

«Եթե մեզ հարգանք չկա, գոնե մեր զինվորին հարգեն։ Մի գիշերվա մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտեմ ում հետ է խորհրդակցել, Արծվաշենը փոխանակել է։ Մենք մինչև հիմա չգիտենք՝ ով ենք։ Թե ինչ կա այս թաքնված գաղտնիքի տակ, չեն ուզում բացել»,- ասաց բնակիչներից մյուսը։

«Մեզ խփելով, ընկեր-հարևանի հետ կռվելով, վարչապետ ընտրեցինք։ Բանից պարզվեց՝ սա էլ է ոտքերը մեր վրա սրբում ու վսյո․ Արծվաշենը չկա, չի եղել, արծվաշենցիք մարդ չեն, կենցաղը կարգավորելու, բաղնիք, խոհանոց սարքելու հնարավորություն չունենք»,- ասաց արծվաշենցին։

Նա նշեց, որ վերջերս Աննա Հակոբյանը գնացել է իրենց մոտ, դիմավորել են, սակայն երբ խնդրել են մի քանի տուն նայել, նրա խոսքով՝  չբարեհաճեց, քանի որ իրենք պետք են միայն ընտրությունների ժամանակ։

Մենք ուրիշ ժամանակ պետք չենք, մենք պետք ենք, որ մեր երեխեն գնա ծառայի, զոհվի։ Գոնե զինվորի նկատմամբ հարգանք ունենան․ մեր հաշմանդամը հաշմանդամ չի, մեր  զինվորը զինվոր չի»,- ասաց նա և հավելեց, որ միշտ Հայաստանի կողքին են եղել, բայց, փաստորեն, հիմա, ըստ նրա, ճիշտը ուրիշ երկիր գնալն էր։ 

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում Արծվաշենի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են Կառավարության կողմից խոստացված փոխհատուցումը։

Նշենք, որ 2009 թվականին Կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net