Հնդկաստանում գյուղացին կավե տարայի մեջ թաղված նորածին երեխայի է գտել, որին անմիջապես տեղափոխել է հիվանդանոց (լուսանկար)
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում գյուղացին կավե տարայի մեջ թաղված նորածին աղջիկ երեխայի է գտել, որին անմիջապես տեղափոխել է հիվանդանոց, հայտնում է BBC-ն:
Գյուղացին նշում է, որ իր մահացած ծնված դստերը թաղելու համար սկսել է փոս փորել, երբ պատահմամբ բահի հարվածով կոտրել է մի քարացած կավե տարա, որտեղից երեխայի լացի ձայն է լսել: Տղամարդը փոքրիկին սկզբում հասցրել է մոտակա հիվանդանոց, երկու օր անց երեխան տեղափոխվել է մեկ այլ բարձրակարգ մանկական հիվանդանոց:
Երեխան գտնվել է հիպոթերմային վիճակում, ունեցել է արյան վարակում և թրոմբոցիտների վտանգավոր ցածր քանակություն: Երեխայի մանկաբույժ Ռավի Խաննան հայտնել է, որ փոքրիկն այժմ քաշ է հավաքել, իսկ թրոմբոցիտների քանակը նորմայի մեջ է:
Ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին: Նշվում է, որ հնարավոր է՝ ծնողների միջամտությամբ է երեխան թաղվել, քանի որ, չնայած մեծ տարածում գտած հայտարարություններին, ծնողներն այդպես էլ չեն եկել երեխայի հետևից:
Տեղեկությունների համաձայն` Հնդկաստանում գենդերային հարաբերակցությունն աշխարհում ամենավատն է: Կանայք հաճախ են սոցիալական խտրականության ենթարկվում, իսկ աղջիկները հատկապես աղքատ համայնքներում որպես ֆինանսական բեռ են դիտարկվում: Ուստի շատ են ինչպես հղիության ընդհատման, այդպես էլ երեխաներին ողջ թաղելու դեպքերը:
