Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան

0

Եթե ամփոփ փորձենք բյուջեի փոփոխությունները ներկայացնել ըստ հիմնական ցուցանիշների, ապա ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով, ինչը բացատրվում է այլ եկամուտների փոփոխությամբ, առաջարկվող նախագծում այն կազմում է 1 տրիլիոն 695 մլրդ դրամ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարկային եկամուտների մակարդակը պահպանվել է նույնը, այն կլինի 1 տրիլիոն 602 մլրդ դրամ: Համենայն դեպս, կանխատեսումն այդպիսին է, բայց երևի ձևակերպումս ճիշտ չէր, որովհետև կարծում ենք, որ այն կլինի ավելին, քան մեկ տրիլիոն 602 մլրդ դրամն է: Պաշտոնական դրամաշնորհների մակարդակը վերանայվել է՝ կապված փոխարժեքի փոփոխության հետ և կազմում է 35.3 մլրդ դրամ, այլ եկամուտները շուրջ 57.4 մլրդ դրամ, այստեղ նույնպես որոշակի գործոնների ազդեցությամբ նվազում է տեղի ունեցել»,- ասաց նա:

Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ ծախսերը նվազել են ընդամենը բացարձակ թվով՝ շուրջ 24.5 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 855, 7 մլրդ դրամ, ընդ որում, ընթացիկ ծախսերը 1 տրիլիոն 568 մլրդ դրամ է, կապիտալ ծախսերը՝ 288 մլրդ դրամ: «Այս ցուցանիշների արդյունքում պակասուրդը 2020 թվականի նախագծով ակնկալվում է, որ կլինի 160,7 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2.26 տոկոսը, նախորդ նախագծի հետ համեմատած շուրջ 0,34  տոկոսով ավելի ցածր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա Ջանջուղազյանը նշեց, որ այն 2019 թվականի համար ակնկալվում է, որ կլինի շուրջ 0.6, իսկ 2020 թվականի համար՝ շուրջ 2.3 տոկոս: «Եթե ուշադրություն ենք դարձնում առաջնային պակասուրդին, ապա այն գործնականում զրոյական մակարդակ է ենթադրում 2020 թվականի համար»,- նշեց նա:

Ըստ Ջանջուղազյանի՝ եթե ներկայացվի, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր պարտքի վրա, ապա, նրա խոսքով՝ 48.2 տոկոս կառավարության պարտքի կանխատեսում է  իրականացված. «Նախորդ կանխատեսման հետ համեմատած՝ սա փոփոխության է ենթարկվել, ընդ որում փոփոխման է ենթարկվել նվազեցման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս տարի կունենանք պարտքի 50 տոկոսից ցածր ցուցանիշ պարտք/ՀՆԱ հարաբերակցության և մյուս տարի արդեն՝ 28.2 տոկոս»,- հայտարարեց նա:

Ջանջուղազյանն ընդգծեց, որ առհասարակ պարտքի տեսակետից 2 հանգամանք է ուշադրության արժանի, մեկը վճարունակության գնահատականը, մյուսը՝ իրացվելիության: «Առաջինը՝ որպես ցուցանիշ ցույց է տալիս, թե սուբյեկտը, որը պարտք է վերցնում, ինչ չափով  ընդհանրապես կարող է պարտքը սպասարկել, երկրորդը՝ արդյոք այն պայմաններով, որ վերցնում է, այդ պարտքը կարող է սպասարկել, թե ոչ: ՀՀ-ն, ըստ ընդունված գնահատման մեթոդաբանության, շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեր զգոնությունը թուլացնենք և ուշադրության կենտրոնում չպահենք պետական պարտքը, մենք համոզված ենք, որ այն պետք է լինի կառավարելի, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող աճել: Այն կարող է աճել, եթե մենք տեսնում ենք, թե այն ինչ չափով է արդյունավետ և ինչ չափով է կառավարելի»,- շեշտեց ֆինանսների նախարարը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net