Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Մեկի հարցը լուծում ես, մյուսը չուզող հարևանի տրամաբանությամբ նեղվածությունից գալիս է կառավարության դռների դեմն է պառկում. վարչապետ

0

Մենք նպատակաուղղված ենք լուծել կոնկրետ շոշափելի խնդիրներ, և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Այս մասին այսօր կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք խնդրի ենք բախվում, երբ մի խմբի խնդիր լուծում ենք, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մի ուրիշ խումբ, սուբյեկտ, որ ասում է՝   ինչու նրա հարցը լուծեցիր, մեր հարցը չլուծեցիր:  Սա քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ երբեմն տպավորություն է լինում, որ ավելի լավ է ոչինչ չանես, որ բոլորն «իրենց յուղի մեջ տապակվեն», ինչպես եղել է նախկինում:

«Կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, քանի որ, եթե փորձենք, ապա այդ դեպքում հարյուր տոկոս հավանականությամբ կկանգնեցնեք երկիրը կոլապսի և ձախողումների առաջ»,-ասաց նա:

Որպես քաղաքակրթական խնդիր նա օրինակ բերեց հերթ կանգնելու մշակույթի խնդիրը: Հաջորդ քաղաքակրթական խնդիրը վարչապետը համարեց այն, որ չի հասկանում, թե ինչու է շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: «Պարոն Վերմիշյան, ես Ձեզ հանձնարարություն եմ տվել այս հարցում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում և պատժամիջոց կիրառում այն շինարարների նկատմամբ, ովքեր աղբ են  կուտակում»,-ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև շինարարների հագուստի խնդրի մասին և հարց բարձրացրեց, թե ինչու են աշխատողները հին շորերով աշխատում և նշեց, որ նրանք պետք է համազգեստ ունենան, քանի որ դա աշխատանքի նկատմամբ որոշակի վերաբերմունք է: Վարչապետը նշեց, որ շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում է և դժվար չէ  համազգեստ գնել աշխատողների համար: Ըստ նրա՝ սրանք լուրջ հոգեբանական և քաղաքական պրոբլեմներ են:

«Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: Բոլոր այդ մարդիկ ստորագրել են, որ պետությունն իրենց նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարել է, իրենք ասում են, որ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, հասկանում ենք, բայց պատճառն այն է, որ մենք երկու միլիարդ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Էս ի՞նչ երևույթ է, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչու նրա հարցը լուծեցիք: Կամ մեզնից էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք»,-ասաց նա և նշեց, որ նույնը Ամուլսարի հարցում է:

 Չնայած դրան, վարչապետը նշեց, որ «նեյնիմ-նեյնիմ» չեն անելու, չեն խուսափելու հարցեր լուծելուց և կոչ արեց հերթ կանգնել և դուրս գալ «զոռբայության» տրամաբանությունից, քանի որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

«Մեկի հարցը լուծում ես, մյուսը  նեղվածությունից գալիս է կառավարության դռների դեմն է պառկում»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net