Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյանը «Արմնյուզի» եթերում կվարի լուրերի գլխավոր թողարկումը

0

Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Հանրային հեռուստաընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո տեղափոխվում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ որպես լրատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար։ Նոր աշխատավայրում հեռուստամեկնաբանը նաև հեղինակային հաղորդում է վարելու, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: ««Արմնյուզի» եթերում լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ»,- նշեց Աբրահամ Գասպարյանը:

– 13 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո օրերս ազատման դիմում գրեցիք․ այժմ Ձեր լրագրողական գործունեությունը շարունակելու եք «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք հենց «Արմնյուզ» տեղափոխվել:

- Աշխատանքից ազատման մասին իմ ֆեյսբուքյան գրառումից հետո ուղիղ 2 շաբաթ տարբեր առաջարկներ էի ստանում: «Արմնյուզն» ընտրելու կարևոր դրդապատճառներից էին ինֆորմացիայի մատուցման ձևի և մոտեցումների առումով, ինչպես նաև «Արմնյուզում» երիտասարդ, մոբիլ, աշխույժ թիմի առկայությունը: Այստեղ մարդիկ են, ովքեր երկրի, պետության և հասարակության առջև պատասխանատվության զգացում ունեն: Այս թիմի աշխատանքը հնարավոր է կրկնապատկել և հասնել փայլուն արդյունքների: Լրատվական դաշտում «Արմնյուզի» ժրաջան աշխատողները իրենց խոսքը փորձում են ասել, ես եկել եմ այդ ուժերը կրկնապատկելու համար: Սա շատ կարևոր հանգամանք է: Սա մեռած թիմ, մեռած խմբագրություն չէ, սա կենդանի խմբագրություն է, որի յուրաքանչյուր աշխատակցին տեսնում ենք երևանյան ցանկացած փողոցում, Հայաստանի ցանկացած մարզում՝ պրոբլեմների մասին խոսելիս: Սա կարևոր հանգամանք է:

- Հեռուստաընկերության ղեկավարության կողմից սահմանափակումներ դրվե՞լ են Ձեր առջև, թե՞ ամբողջովին ազատ եք լինելու Ձեր աշխատանքում:

- Իմ ազատության ընկալումները միշտ եղել են կարգապահ, երբեք չեն անցել սահմանները. դա ներքին կարգապահության խնդիր է: Այդ իմաստով էլ «Արմնյուզի» ղեկավարության հետ ընդհանրություններ կան: Սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ հատի, դրա համար այդպիսի խնդիր չդրվեց:

- Ի՞նչ ձևաչափով եք եթեր դուրս գալու, ի՞նչ հաղորդում է լինելու «Արմնյուզի» եթերում:

- «Արմնյուզում» լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք դառնալու ենք շատ ավելի մարդամոտ, մեր թողարկումները լինելու են մարդակենտրոն։ Խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ: Մենք լավին ասելու ենք՝ լավ, իսկ թերություններով ուղեկցվող գործընթացները մատնանշելու ենք: Ընդ որում՝ ապավինելու ենք ոչ միայն մեր, այլև պետական, հանրային ռեսուրսին, փորձագիտական դաշտին: Մենք խնդիր չունենք որևէ մեկին ասելու, որ դու վատն ես, մեր խնդիրն անձերը չեն, մեր խնդիրը երևույթներն են: Մենք բերում ենք մի նորություն. ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկո հեռուստադիտողի ստացած խառը, բազմաշերտ, առանց մեկնաբանության, չֆիլտրված ինֆորմացիան փորձելու ենք մեկնաբանել այնպես, ինչպես հարիր է պրոֆեսիոնալներին, որովհետև ունենք պրոֆեսիոնալ թիմ: Մենք գիտենք ինֆորմացիան պարզ, մատչելի ձևով, առանց ճաճանչափայլ նախադասությունների և պայծառ մտքերի մատուցել հանրությանը և ասել՝ ինչ տեղի ունեցավ օրվա ընթացքում: Սկզբնական շրջանում լինելու է օրվա ընթացքում մեկ թողարկում՝ մինչև 30 րոպե տևողությամբ, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց այդ երեկոյան լուրերի ժամանակ մենք առանձնացնելու ենք օրվա կարևոր իրադարձությունները, մեկնաբանելու ենք, վերլուծելու ենք և հասկանալու ենք խնդրի բոլոր կողմերը: Հայաստանում լրագրության գլխավոր բացթողումներից մեկն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է միակողմանի, նույնիսկ երկու կարծիք չենք ներկայացրել, իսկ մենք երեք կարծիք ենք ներկայացնելու, որովհետև մեդալի երկու երեսը դեռևս չի խոսում կողմնորոշվելու մասին: Մենք պետք է ցույց տանք՝ մարդն ինչպիսին է մեր երկրում՝ իր առօրյան, պրոբլեմները: Մեր երկրի անվտանգությունը, արտաքին, ներքին քաղաքականության ամբողջ սպեկտորը վերցնելով՝ փորձելու ենք նվազագույնը երեք կարծիք ներկայացնել այդ ամենի վերաբերյալ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net