Ֆրանսիայում ավելի քան 100 հրեական գերեզմանաքար է պղծվել (լուսանկարներ)
Ֆրանսիայի արևելյան հատվածում՝ Ստրասբուրգից ոչ հեռու, հարյուրից ավելի հրեական գերեզմանաքար է պղծվել, հայտնում է timesofisrael.com-ը՝ մանրամասնելով, որ դրանց վրա հայտնվել են սվաստիկաներ և հակասեմական գրառումներ:
Ընդհանուր առմամբ, պղծվել է 107 գերեզմանաքար:
«Սա ուղղակի շոկ է»,-ասել է Ստորին Ռեյն շրջանի հրեական համայնքի ներկայացուցիչ Մորիս Դահանը:
Հատկանշական է, որ դրանից ժամեր առաջ վանդալիզմի նմանատիպ ակտ է տեղի ունեցել նաև հարևան գյուղում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ իշխանությունը ջանք չի խնայելու հակասեմականության դեմ պայքարում:
