Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2019

Այսօր ժողովուրդն ունի բանակցությունների մասին ճշգրիտ, կոնկրետ տեղեկատվություն ստանալու արդարացված պահանջ. փորձագետ

0

Բրատիսլավայում երեկ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների տարածած հաղորդագրությունները բազմապատկում են այն մտահոգությունները, որ ունեինք բանակցությունների հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով երեկ Բրատիսլավայում տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Նախարարների հանդիպմանը նախորդած իրադարձություններն իրենց սրությամբ բավական լարված ֆոն էին ստեղծել: Հատկապես հանդիպումից ժամեր առաջ ԵԱՀԿ-ում ադրբեջանական կողմի տարածած փաստաթուղթը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերջնագիր. Ադրբեջանը պատրաստ է բանակցել բացառապես իր կողմից նշված հայեցակարգի ու տրամաբանության շրջանակներում»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ նման իրավիճակում առավել քան կարևոր էր հայկական կողմի, անգամ՝ կողմերի ադեկվատ ու հստակ արձագանքը:

 «Մինչև հանդիպումը Հայաստանից ու Արցախից չունեցանք որևէ արձագանք այս փաստաթղթին, ավելին՝ նույն օրը ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դրան անդրադառնալու իրական հնարավորություն ուներ նաև վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախընտրեց հերթական անգամ խոսել Հայաստանի ու Արցախի մոտեցումները հարյուր տոկոսով նույնական լինելու՝ մեզ համար ոչ այնքան շահեկան թեզի մասին», - նշեց Մխիթարյանը՝ հավելելով, որ փաստաթղթին կարող էր անդրադառնալ նաև ԱԳ նախարարը՝ հենց Բրատիսլավայում, բայց այդպես էլ որևէ ձևով ու որևէ մակարդակով անդրադարձ չունեցանք:

Փորձագետի կարծիքով՝ արդեն նախարարների հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների տարածած հաղորդագրությունները բազմապատկում են այն մտահոգությունները, որ ունեինք բանակցությունների հետ կապված. «Ադրբեջանական վերջնագիրն անպատասխան թողնելով բանակցելը, դեռ ավելին՝ պայմանավորվելը եկող տարվա սկզբին նորից հանդիպել, խոսում է այն մասին, որ սեղանին դրված «միասնական փաթեթը», որի մասին դեռ օրեր առաջ խոսում էր նախարար Մնացականյանը, հեռու է հայկական շահերը արտացոլելուց, եթե չասենք՝ ռեալ վտանգ է հայկական կողմի համար»:    

«Վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե չի պատրաստվում Արցախի վերաբերյալ բանակցությունները գաղտնիության քողի ներքո պահել: Վարչապետը բազմիցս հավաստիացրել է, որ ցանկացած պարագայում, եթե սեղանին լինի փաթեթ, որի շուրջ ինքը պատրաստ կլինի բանակցել, կներկայացնի նաև ժողովրդին: Այսօր, ըստ էության, արդեն բովանդակային բանակցությունների փուլում ենք, և ժողովուրդն ունի դրանց մասին ճշգրիտ, կոնկրետ տեղեկատվություն ստանալու արդարացված պահանջ», - ամփոփեց փորձագետը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net