Ութ ամերիկացու մեղադրանք է առաջադրվել Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների ապօրինի փոխանցման համար. CNN
Ութ ամերիկացու մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների ապօրինի փոխանցման համար, հինգշաբթի հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Մեղադրյալների թվում են Ջորջ Նադերը` հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի` ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության գործով վկաներից մեկը, և Allied Wallet ընկերության ղեկավար Ահմադ Հավաջան:
Նադարին մեղադրում են քաղաքական կոմիտեներին միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար՝ թաքցնելով, որ ուղարկողն ինքն է, որն, ըստ կանխավարկածի, իր հերթին այդ մասին հաշվետու է եղել ինչ-որ մերձավորարևելյան երկրի իշխանություններին: Ընդ որում՝ հայտնի է, որ Նադերը սերտ կապեր է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:
Դրամական միջոցները, ըստ հաղորդման, փոխանցվել են Քլինթոնի քարոզարշավին աջակցելու համար:
Հավաջան իր տանը դրամահավաք է կազմակերպել Քլինթոնի քարոզարշավի համար, որին ներկա է եղել նաև թեկնածուի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը: Նա անհատապես մեկ միլիոն դոլար է ներդրել՝ նախընտրական շտաբի կարիքները հոգալու համար: Ընդ որում՝ նա մեկ միլիոն դոլար է նվիրաբերել նաև Դոնալդ Թրամփի պաշտոնակալության կոմիտեին:
Նադերի հասցեին հնչած մեղադրանքներից մեկն էլ վերաբերում է մանկական պոռնոգրաֆիայի տեղափոխմանը: Նա մեղադրվում է ավելի քան 53 քրեական հանցանքում:
