Բունդեսթագում հայտնել են, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնմանը
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատ Նիլս Շմիդը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնմանը և կարողանա Թուրքիայում տեղակայել ամերիկյան հակահրթիռային համակարգեր:
«Առաջին հերթին, դա խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի համար, դրա համար էլ մեզ պետք է վճռական պատասխան ՆԱՏՕ-ի կողմից, որովհետև մենք կարծում ենք, որ թուրքական հողում ռուսական զենքի տեղակայումը սպառնում է ՆԱՏՕ-ի միասնությանը: Ահա թե ինչու մենք պետք է այլ միջոց գտնենք Թուրքիայի տարածքը հրթիռներից պաշտպանելու համար»,- ասել է Շմիդը:
Այն հարցին, թե ինչպես պետք է պատասխանի ՆԱՏՕ-ն, գերմանացի պատգամավորը նշել է, որ արժե միջոց գտնել և Թուրքիայում տեղակայել ամերիկյան հակահրթիռային համակարգեր:
С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:
C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:
