ԱՄՆ ռազմանավը Արաբական ծովում իրանական հրթիռների մասերով բեռնված նավ է հայտնաբերել
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ականակիրը Օմանի ծովածոցում իրանական ծագմամբ հրթիռների մասերով բեռնված նավ է կալանել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ ներկայացուցիչներին:
Պենտագոնն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ Արաբական ծովում ամերիկյան Forrest Sherman էսկադրոնային ականակիրը նոյեմբերի 25-ին կալանել է առանց պատկանելիության նավ, որում հայտնաբերված ժամանակակից հրթիռային մասերը նախնական քննությամբ իրանական ծագում ունեն:
Այժմ նավի անձնակազմը Եմենի ցամաքային ուժերի հսկողության տակ է, իսկ հայտնաբերված ժամանակակից հրթիռների մասերը հանձնվել են ամերիկացի զինվորականների տնօրինմանը:
Ինչպես հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը՝ այժմ այս առնչությամբ բազմակողմանի հետաքննություն է տարվում:
Ըստ գործակալության՝ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախնական վարկածի համաձայն՝ հայտնաբերված նավը և իրանական զինամթերքը կապ ունեն Եմենում գործող Հութիի զինյալների հետ:
