Instagram-ն այսուհետ սոցցանցում գրանցվելիս կպահանջի նշել նաև ծննդյան տարեթիվը (լուսանկարներ)
Instagram-ը սկսել է պահանջել սոցիալական ցանցում գրանցվելու դեպքում ցույց տալ ծննդյան տարեթիվը: Այս մասին տեղեկանում ենք սոցցանցի մամուլի ծառայությունից:
«Այսօրվանից Instagram-ում օգտահաշիվ բացելիս մենք կհարցնենք օգտատիրոջ ծննդյան տարեթիվը: Օգտագործման մեր կանոնների համաձայն՝ երկրների մեծ մասում սեփական օգտահաշիվը ունենալու համար դուք պետք է նվազագույնը 13 տարեկան լինեք»,- նշվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ այս տեղեկությունը փակ կլինի այլ օգտատերերի համար:
Բացի դա, ինչպես նշվում է սոցցանցի մամուլի ծառայության հաղորդագրությունում, քայլեր են արվում կառավարելի դարձնել այն, թե ով կարող է սոցցանցում անձնական նամակներ ուղարկել, ավելացնել խմբերում:
Նոր կարգավորումները ակտիվացնելու պարագայում «Instagram-ի օգտատերերը չեն կարողանա անձնական նամակ ուղարկել ձեզ, ավելացնել խմբերում կամ մեկնաբանել ձեր «սթորիները», եթե իրենք չեն հանդիսանում ձեր հետևորդը»:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ այս նորամուծությունը կապահովի երեխաների անվտանգությունը:
