Մեծ Բրիտանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականներին. նրանցից մեկը մահացել է
Մեծ Բրիտանիայում Ford մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբի, ինչի հետևանքով մահացել է 12-ամյա դեռահաս: Վարորդը դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Հարուցվել է քրեական գործ` սպանության հոդվածով: Լոուսոն քաղաքում տեղի ունեցած դեպքի մանրամասները պարզվում են: Ցավոք, 12-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել»,- գրված է հայտարարությունում:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել դասերի ավարտից հետո: Վրաերթի հետևանքով տուժել են նաև 15-ամյա, 13-ամյա և 16-ամյա դեռահասներ, ինչպես նաև 53-ամյա կին: Նրանք գտնվում են հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը փնտրում է Ford-ի վարորդին:
