Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Արդյո՞ք տեղին են զուգահեռները 37 թվականի հետ

0
Անկախությունից ի վեր Հայաստանն ապրում է իր ամենաազատ ժամանակաշրջանը, կարծում է

«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ տեղին չհամարելով վերջին շրջանում հնչող համեմատությունները Խորհրդային Միության 1937 թվականի հետ։



«Իրավական տեսակետից արդարադատությունը ամենաբարձր մակարդակին է հիմա գտնվում, որովհետև հսկայական վերահսկողություն կա: Նույնիսկ 90-ականների սկզբի հետ չեմ կարող համեմատել, որովհետև այն ժամանակ քաղհասարակություն չկար դեռ, քաղաքացիական վերահսկողություն չկար: Եվ այդ չափի զգացողության կորուստը, օրինակ, Վանո Սիրադեղյանի մոտ, բերեց նրան, որ ոստիկանապետություն նաև ձևավորվեց, ազատություն չկար: Բայց հիմա մենք ամենալավ շրջանն ենք ապրում, և ամենալավ այդ շրջանը արդարադատության տեսակետից, փոխանակ գնահատվի պարոն Մանուկյանի կողմից, ինքը լրիվ հակառակն է անում», - հավելեց Խուրշուդյանը:    


Ժամանակից իրականության և Խորհրդային Միության քաղաքական բռնությունների գագաթնակետը համարվող 37 թվի միջև առաջին զուգահեռը տարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ անցյալ տարվա ամռանը «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում։


Ապա երեկ նման զուգահեռ անցկացրեց նաև Հանրային խորհրդի նախագահ, 1996 թվականին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ասելով․ - «Վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև հեչ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարան ձերբակալեն, ում չեն կարա ձերբակալեն: Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում էդ սլաքները: Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը, ու կարևոր չի նախորդները այդպիսին են եղել, թե՞ չէ: Ես կարամ քննարկեմ էդ հարցը, բայց հիմա ես տեսնում եմ, որ ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին: Եվ էս վտանգը բոլորի շեմին է կանգնած»:


Անցումային արդարադատությունից մինչև «Մարտի 1-ի դատավարության քաղաքականացումը» անընդունելի է Վազգեն Մանուկյանի համար: Այս մասին իր մտահոգություններն ու խորհուրդները հայտնելու համար նա զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, որը հեռախոսազանգերին չի պատասխանել։


Մանուկյանը նաև նկատել է, որ 2008-ից գործող Հանրային խորհուրդը «նույն ձևի նախորդ ժամանակ էլ դիմադրում էր, սակայն շատ անգամ այդ դիմադրությունը նկատելի չէր մամուլով, որովհետև հանդիպումներով էին այդ դիմադրությունը ցուցաբերում»:


Մանուկյանը նաև բացատրել է, թե ինչու նախկին իրշխանության գործողությունների մասին երբևէ որևէ մտահոգություն չէր հայտնում:


Խուրշուդյանն այս առնչությամբ ասաց․ - «Իրավիճակը վատթարանում էր օրեցօր մինչև հեղափոխությունը: Այսինքն իր խորհուրդները եթե լսել են ու ավելի վատ արել, նշանակում է շատ վատ խորհուրդներ է տվել: Գուցե հենց իր խորհուրդներո՞վ են ձերբակալել հարյուրավոր մարդկանց, երբ որ 13 թվականին իշխանությունը բռնազավթեցին, երբ որ 12 թվականից էր դա սկսվել՝ խորհրդարանական ընտրակեղծիքները»:  




Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, 37 թիվը մի ժամանակշրջան էր, երբ Խորհրդային Միությունը սեփական քաղաքացիների նկատմամբ տեռոր էր իրականացնում, գնդահարում այլախոհներին, ընդդիմախոսներին, աղքատությունից ու սովից դժգոհող մարդկանց:


Խառատյանը հույս ունի, որ Վազգեն Մանուկյանը իր համեմատությունում նկատի չունի բուն 37 թիվը, այլ հիշատակում է խորհրդանշական առումով։

Այլ է իրավիճակը, երբ նախկին իշխանության ղեկին կանգնած մարդիկ են նման համեմատություն անում։


Ըստ Խառատյանի, երկրորդ պարագայում նրանք հավանաբար քաղաքական վախեր ունեն ու չեն մոռացել, թե ժամանակին քաղաքական բռնություններ իրականացնելու ինչպիսի ազատություն ունեին․ - «Իրենց փորձը, նաև զգալի չափով բռնության փորձ է պարունակում: Բռնության տարբեր ձևերի, այդ թվում, նաև բռնության կարևորագույն մի ձևի, ինչպես իրավական ինստիտուտների կցորդայնությունը քաղաքական իշխանությանը: Հիմա տագնապում են դրա վերարտադրությունից: Գուցե նաև հիմքեր ունեն որոշ չափով տագնապելու, բայց տագնապը այդ վերարտադրությունը իրենց անձերի վրա տարածելն է: Երբեք չտեսա, որ այդ տագնապն արտահայտող մարդիկ գնահատեին իրենց ջանքերը այդ կցորդայնությունը ապահովելու»:   



Մի կողմից Հանրային խորհրդի նախագահը դժգոհ է, որ իր խորհուրդներն ու մտահոգությունները կառավարության չեն հասնում, մյուս կողմից քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Հանրային խորհդրի գործունեությունից։


Հովսեփ Խուրշուդյանը նկատում է, որ Սահմանադրությամբ է ամրագրված, որ Հայաստանը պիտի ունենա Հանրային խորհուրդ, հետևաբար այդ խորհուրդը փակել անհնար է․ - «Պետք է նաև  արդյունավետությունը որոշակի չափորոշիչների շրջանակում տեղավորվի: Այսինքն չպետք է լինի, ինչ որ մշակեցին՝ մշակեցին, չմշակեցին՝ ոչինչ: Տենց չի կարա լինի: Դա պետական մարմին է՝ Սահմանադրությամբ ստեղծված, պետք է լինեն չափորոշիչներ՝ ի՞նչ պրոդուկտ է տալիս: Եթե չի տալիս, ուրեմն ամբողջ կազմով ավտոմատ ինքը դուրս է մնում Հանրային խորհրդի կազմից: Նոր կադրեր են նշանակվում»:




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net