Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Հնարավոր է` Թրամփ-Էրդողան հանդիպմանը Սիրիայի հարցով պայմանավորվածության դիմաց ԱՄՆ Սենատը չընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Ս. Սարգսյան

0

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կայանալու է մի ժամանակահատվածում, երբ երկու պետությունների հարաբերությունները պատմականորեն, հավանաբար, ամենավատ ժամանակահատվածում են գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

«Բավականին բարդ ժամանակահատված է, և այն սկզբունքային նշանակություն է ունենալու: Ներկա փուլում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն այնպիսի չեն, ինչպիսին պետք է լինեին այն պետությունների դեպքում, որոնք միմյանց համար ռազմավարական նշանակություն ունեն»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` հարաբերութունների վատթարացման վրա, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ու Սիրիա ներխուժման պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Հանդիպմանը, ըստ Սարգսյանի, նախևառաջ քննարկվելու է հենց Սիրիայի խնդիրը, ապա նաև` ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վերաբերյալ ԱՄՆ նախագահից աջակցություն ստանալը:

«Էրդողանը խնդրելու է Թրամփին, որ վերջինս, իր ազդեցությունը կիրառելով Սենատի վրա, կարողանա հօգուտ Թուրքիայի որոշում կորզել:  ԱՄՆ Սենատի անդամների մեծամասնությունը, ի տարբերություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, հանրապետականներ են, իսկ առաջնորդը Թրամփն է»,-պարզաբանեց միջազգայնագետը` ընդգծելով սակայն, որ դրա դիմաց Թուրքիան ԱՄՆ-ին փոխշահավետ առաջարկ պետք է ներկայացնի:

«Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը կընդառաջի Թուրքիայի նախագահին, եթե վերջինս ինչ-որ առաջարկներ ներկայացնի Սիրիայի վերաբերյալ: Այդ առաջարկները կարող են չափազանց կարևոր և սկզբունքային լինել ԱՄՆ-ի համար, և վերջինս, հաշվի առնելով իր շահերը, փորձի, այսպես ասած, «թուրքերի լավության տակ չմնալ»»,-ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին արդեն իսկ նկատելի են Վաշինգտունում Թուրքիայի գործողությունները` կանխելու Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը. լրատվական հոսքեր են ի հայտ գալիս, նաև կան լոբբիստների աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

«Այս պահին Սենատում բանաձևի անցկացման համար մեր ամբողջ հույսը հայկական կազմակերպությունների ակտիվ, էֆեկտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքն է»,-ամփոփեց Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն էր, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար:

Ավելի ուշ`հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի ընդունումն, ըստ որոշ փորձագետների, պայմանավորված էր նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարմամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net