Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձեւի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի եւ ողջ մարդկության համար, որովհետեւ բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, եւ մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ողջունել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը եւ նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարեւոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ եւ այլն: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն եւ է՛լ ավելի զարգանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար եւ առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական եւ ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից եւ վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net