Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

0

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողմնային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր՝ կույր աղու, բարակ աղու միջընդերքի և աջ երիկամի վնասումով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ վիրավորը ծայրահեղ վիճակից դուրս է եկել, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել է քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մաթևոսյանի տուն և տան մեջ բարձրաձայն խոսակցություն է տարել, որ Ա. Մաթևոսյանը «պետք է իր բախտը նայի», սակայն Ա. Մաթոևսյանը, ով հարևանների շրջապատում համարվում է «բախտագուշակ», դիտողություն է արել Հ. Խաչատրյանին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մաթևոսյանի հասցեին, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։

Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Ա. Մաթևոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշական և դատահետքաբանական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net