ՌԴ «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավարին պաշտոնանկ են արել բանակում «դեդովշչինայի» մասին խոսքերից հետո
Ռուսաստանի «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավար Ֆլերա Սալիխովսկայային թոշակի են ուղարկել՝ ազատելով նրան այն պաշտոնից, որը զբաղեցնում էր 1989թ.-ից սկսած, հայտնում է ntv.ru-ն:
Պաշտոնանկության պատճառ է դարձել Անդրբայկալում տեղի ունեցած ողբերգության (երբ ժամկետային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը գնդակահարեց իր 8 ծառայակիցներին) մասին հայտարարությունը, նշել է կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կուրոչկինը:
Նրա խոսքերով՝ կոմիտեում չեն ընդունում Սալիխովսկայայի արտահայտած այն տեսակետը, որ Շամսուտդինովը մարդկանց սպանել է համացանցի եւ համակարգչային խաղերի ազդեցության ներքո:
Կուրոչկինն ընդգծել է, որ Սալիխովսկայան այժմ իրավունք չունի կազմակերպության անունից հայտարարություն անել:
Ավելի վաղ «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավար Ֆլերա Սալիխովսկայան հայտարարել էր, որ «համացանցն անհրաժեշտ է փակել», եւ նշել, որ տղան չի կարողացել տանել ծառայակիցների հետ կոնֆլիկտները: Ընդունելով Ռուսաստանի զորամասերում «դեդովշչինայի» փաստերը, Սալիխովսկայան ընդգծել է, որ այդ երեւույթը մեծ մասամբ առնչվում է պայմանագրային զինծառայողների՝ ժամկետային զինվորականներից կատարվող շորթումներին:
Հիշեցնենք, որ Անդրբայկալի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը կրակ էր բացել ծառայակիցների ուղղությամբ: Զոհվել էր 8 զինծառայող, 2-ը վիրավորվել էին:
ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ողբերգության պատճառ է եղել անձնական կոնֆլիկտը եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը:
Աղբյուր՝ ntv.ru
The post ՌԴ «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավարին պաշտոնանկ են արել բանակում «դեդովշչինայի» մասին խոսքերից հետո appeared first on ԳԱԼԱ.
