Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Հիմա Արայիկ Հարությունյանը կճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթության նախարարին. ՀՅԴ-ականները նստացույցը կշարունակեն երկուշաբթի օրվանից (տեսանյութ)

0

ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիայի մեկ շաբաթը և երկուշաբթի օրվանից կշարունակեն նստացույցը:

Նրանք նշեցին, որ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման սկզբից գնաց ոչ թե խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամենի պատճառը դարձավ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Հարությունյանը խավարամիտներ է անվանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց հետո, զգացվեց նրա ջղագրգիռությունը, նա սկսեց խոսել նախարարին ոչ պատշաճ ձևով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Հարությունյանի ամեն մի հարցազրույցից հետո նրա հրաժարականի պահանջներն ավելանում են, և խորհուրդ տվեցին վերջինիս այլևս այդ թեմայով հարցազրույց չտալ:

«Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, թե դրսի դաշնակցականների հետ հնարավոր է աշխատել, և նրանք պետք է գան, տեր կանգնեն այստեղի կառույցին, հաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառույցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն ավելի ջղաձգեց նրան»,- ասաց երիտասարդներից մեկը:

Նրանք հավելեցին, որ իրենց պետականամետությունը ոչ ոք չպետք է շփոթի թուլության հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառույցները միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Հիմա կճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթության նախարարին»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net