Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Մահակի սկզբունքը վերջերս խիստ գերակա է. Նարինե Դիլբարյանը՝ Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ–ի բերած դատարկ արկղերը քրգործերով լցնելու հայտարարության մասին (տեսանյութ)

0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիրախավորումը չէր կատարվի, եթե այս աշխատանքային տարբերակի քննարկումից առաջ մասնագիտական, շահագրգիռ քննարկումներ ծավալվեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ում քննարկման դրված «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը  բուհերում պարտադիր չի լինելու։

Նարինե Դիլբարյանը ուրախությամբ արձանագրեց, որ երիտասարդներն առանց հրահրումների բողոքի ակցիաներ նախաձեռնեցին։ Նա նաև նշեց, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի կողմից քայլեր ձեռնարկելը՝ դասադուլ, նստացույց, խոսում է այն մասին, որ ուսանողներն իրենց ապագայի մասին են մտածում:

Նարինե Դիլբարյանը նաև նշեց, որ մասնագիտական քննարկումների ընթացքում, նախագծի հայրերից մեկին՝ Սամվել Կարաբեկյանին, առաջարկել են փոխել անվանումը՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների փոխարեն ուսուցանել դիցուք՝ «Հայոց խոսքի մշակույթի հիմունքներ»:

«Բուհերում կուտակված խնդիրներն իսկապես մեծ են, բայց չի կարող բուհը ծաղկել և լինել առաջադիմության կղզյակ, եթե  ամբողջ հանրության մեջ այդ ծաղկումը ուշանում է, ընդհակառակը՝ վհատության տեսք է ստանում: Մեր բուհերը մեր պետության մանրակերտն են. ինչպես զարգանում է պետությունը, այդպես էլ՝ բուհը»,- ասաց մասնագետը և հավելեց, թե ընդունում է, որ այս հարցում իրենց մեղքն էլ կա, սակայն պետք չէ ասել, որ բուհերում հայերենի իմացության մակարդակը ցածր է:



«Բուհերում կատարվում են այն նույն սխալները, ինչ մնացյալ հիմնարկներում՝ կառավարությունում, նախարարություններում: Ուստի, եթե մենք փոփոխություններ են կատարում, ապա կառավարական ողջ համակարգում պետք է փոփոխություն կատարվի: Այդ դեպքում կարող ենք ասել, թե բուհերն ինչքանով են մեղավոր»,- ասաց նա:

Դիլբարյանի դիտարկմամբ՝ այս հարցը քաղաքականացնելը սխալ է: Անդրադառնալով նախարարի հայտարարությանը, որում վերջինս «անդաստիարակություն» բառն էր օգտագործել երիտասարդների ակցիայի մասին խոսելիս, մասնագետը նշեց, որ դեմ է նման որակումներին։

«Մենք ամեն կերպ քաղաքականացնում, կուսակցականացնում և սկսում ենք քրեականացնել ամեն ինչ: Հենց մի բան ես քննադատում՝ ուզում են քո կենսագրությանը դիպչել: Ընդդիմախոսին անմիջապես ասել, որ դու քրեական կամ այլ տիպի հետք ունես՝ փաստարկների բացակայության արդյունք է»,- նկատեց մասնագետը:

«Մեր հարաբերություններում մահակի սկզբունքը վերջերս խիստ գերակա է: Անհանդուրժողականության զարմանալի դրսևորումներ կան: Բուհերը եղել են կառավարության կամքի կատարման հայելային արտացոլումը: Դրա համար, եկեք իրար չմեղադրենք և փորձենք փոխել համակարգը»,- նշեց մասնագետը:

Նարինե Դիլբարյանը ծիծաղելի համարեց մեկ առանձին նախարարությունը թիրախավորելը և ասաց, որ հիմա բուհերի խնդիրներն անորոշ են և պետք է մասնագիտական հարցեր քննարկվեն: «Հեղափոխությունից հետո մարդկանց մի զգալի մաս կարծում էր՝ վերջ, եթե հեռացել է այն վարչակարգը, որը իրենց երկար ժամանակ ճնշել է, ուրեմն ամեն ինչ լավ է: Բայց փորձը ցույց տվեց, որ անձերի հեռացումը, առանց համակարգը փոխելու ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնում»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net