Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Ինչ կարիք կար Երևանում ընդունված փաստաթղթին տալու նման «կայծակնային» արձագանք. ո՞ւմ շահերն ենք սպասարկում. Կ. Բեքարյանը ՝ Երևանում ՀԱՊԿ-ի ընդունած և ՀՀ ԱԺ-ի կողմից ոչ կիրառելի համարված ակտի մասին

0

Եթե պիտի այս արձագանքն ու ուղերձը տայինք, փորձե՞լ ենք գոնե այնպես անել, որ այս փաստաթուղթը Երևանում չընդունվեր. Կարեն Բեքարյանը՝ ՀԱՊԿ ԽՎ Երևանի նիստում ընդունված ակտի մասին

«Համաձայն մի շարք ԶԼՄ - ներում ներկայացված տեղեկատվության՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է «Արտաքին ապակառուցողական ազդեցության հակազդելու վերաբերյալ» մոդելային նորմատիվ ակտ:

Մոդելային նորմատիվ ակտը պարունակում է առաջարկներ՝ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարում օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ:
Նշվում է, որ ժամանակակից իրավիճակը բնութագրվում է ազգային իշխանությունների գործառույթները փոխարինելու, միջազգային կառույցների կողմից կառավարելու և զանգվածային գիտակցության վրա կործանարար տեղեկատվական ազդեցություն ապահովելու փորձերով… և այլն…

Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել երկրի օրենսդրությունում:

ՀԱՊԿ ԽՎ-ին ուղղված նամակում Հայաստանի խորհրդարանը նշել է.

«Նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից և քննարկումից հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ»:

Եթե ԶԼՄ-ների տված պատկերը ճիշտ է և ամբողջական, առնվազն առաջանում են հարցեր.

1. Ո՞րն է այս կարգի շտապողականության պատճառը: Այն դեպքում, երբ նման նորմատիվ ակտերի քննարկումը շատ դեպքերում տևում է տարիներ և անգամ նման երկար քննարկումներից հետո չի նախատեսվում կամ որևէ կերպ պարտադրվում ամբողջական կամ մասնակի ընդունում՝ ի՞նչ կարիք կար Երևանում ընդունված փաստաթղթին տալու նման «կայծակնային» արձագանք: Վերաբերմու՞նք ենք արտահայտում: Ուղե՞րձ ենք հղում: Ու՞մ:
Հաշվետվությու՞ն ենք տալիս: Ու՞մ… և ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց… Հասկանու՞մ ենք, որ մեկին տրվող դրական ուղերձը՝ նույն չափով և ավելին բացասական է մյուսի համար: Հասկանալո՞վ և գիտակցելո՞վ ենք անում: Ու՞մ շահերն ենք սպասարկում կամ սպասարկման իմիտացիա ստեղծում…

2. Նշված նորմատիվ ակտը, նախագծման փուլից սկսած ունեցել է բազմաթիվ քննարկումներ կառույցի տարբեր մարմիններում: Մասնակցե՞լ ենք: Մեր մոտեցումներն ու մտահոգությունները ներկայացրե՞լ ենք: Ինչպե՞ս չենք կարողացել հասնել մեզ համար ընդունելի ձևակերպումների, թե՞ բովանդակությունն էական չէր ու նպատակն այս փնթի քաղաքական ուղերձն էր:

3. Եթե պիտի այս արձագանքն ու ուղերձը տայինք, փորձե՞լ ենք գոնե այնպես անել, որ այս փաստաթուղթը Երևանում չընդունվեր, թե՞ չենք էլ մտածել այդ մասին:

Մտածե՞լն էլ է կորցրել արդիականությունը…»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net